• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 04:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային10:43, 12 Դեկտեմբեր 2014

Ստամբուլի «Մարալ» համույթը կտոնի իր 35-ամյակը (կադրեր վերջին փորձերից)

Ստամբուլի «Մարալ» համույթը կտոնի իր 35-ամյակը (կադրեր վերջին փորձերից)

Ստամբուլի նեղլիկ փողոցներից մեկում գտնվող շենքերից մեկի մուտքին փակցված «ՄԱՐԱԼ» երգի ու պարի համույթ» գրությամբ ազդագիրը հայկական աշխույժ ներկայության մասին է ազդարարում:

Ներսում անսովոր ու հայկական եռուզեռ է տիրում: Ամենուր հայկական տարազներ, աքսեսուարներ, հայերեն զրույցներ ու երաժշտություն: Դերձակները վերջին շտկումներն են ավելացնում հագուստներին, երաժիշտները փորձին են նախապատրաստում դուդուկներն ու զուռնա-դհոլները: Առաջիկա համերգի վերջին փորձերն են արվում: Ծրագիրը ներառում է բացառապես հայկական պարեր. «Քոչարի», «Իշխանաց պար» ու «Ծաղկած բալենի»: «ՄԱՐԱԼ»-ը պատրաստվում է տոնել իր 35-ամյակը:

Ստամբուլի «ՄԱՐԱԼ» երգի ու պարի համույթը հիմնադրվել է 1980թ. Բենոն Կուզաբաշի և ընկերների կողմից: Համույթի գործունեության  հիմնական նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, պարերը, երգ-երաժշտությունը:

1992 թվականից գեղավեստական ղեկավարի պաշտոնն ստանձնել են 1980-ականների մարալցի պարողներ Կարպիս-Իրիս Չափքան ամուսինները:
Խումբն ունի շուրջ 6- 36 տարեկան 140 պարող: Պարողները Ստամբուլի Եսայան հայկական դպրոցի ներկա ու նախկին սաներն են:


«Մեծ հուզմունքով ու ոգևորությամբ ենք սպասում համերգին: Գեղեցիկ ծրագիր ենք պատրաստել ու  հույս ունենք՝ հանդիսատեսին կպարգևենք երջանիկ պահեր» -ասում է Կարպիս Չափքանը:

Այն հարցին, թե ինչպիսին է հետաքրքրությունը համերգի հանդեպ, Կարպիս Չափքանը պատասխանեց, որ համերգը կայանալու է 2.500 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճում և ներկայումս տոմսերը գրեթե ամբողջովին վաճառված են:

Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, «Istanbul Kongre Merkezi» կոչվող համերգասրահում, ժամը՝ 20:00:








Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}