• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:58, 11 Դեկտեմբեր 2014

Թուրք վերլուծաբան. «Հենց սկսեք օսմաներեն կարդալ, կպարզվի, որ ձեր իմացած թուրքական երաժշտության մեծերը հայեր են»

Թուրք վերլուծաբան. «Հենց սկսեք օսմաներեն կարդալ, կպարզվի, որ ձեր իմացած թուրքական երաժշտության մեծերը հայեր են»

Թուրքիայի կառավարության որոշմամբ` արաբերեն գրով օսմաներենը պետք է, որպես պարտադիր ուսուցման առարկա, այսուհետև դասավանդվի հանրակրթական դպրոցներում: Կրթության նախարարությունն այդ որոշումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ թուրքերը չեն կարողանում կարդալ իրենց ապուպապերի գերեզմանաքարերը: Մինչդեռ փորձագիտական շրջանակներում կարծում են, որ այդ քայլը երկիրն իսլամացման տանելու Էրդողանի որդեգրած քաղաքականության պարզ շարունակությունն է:

Թեմային անդրադարձած թուրքական «Բուգյուն» թերթի սյունակագիր Այքութ Ըշըքլարն ուշադրություն է հրավիրում օսմաներենի պարտադիր ուսուցման հետևանքների վրա:

«Երբ պապերիդ շիրմաքարը կարդաս ու դառը ճշմարտություններ իմանաս, վատ չզգաս» վերտառությամբ հոդվածում Ըշըքլարը նշում է, որ կարծեք թե երկրում չկար ոչ մի հասարակական կամ տնտեսական խնդիր, ու մեջտեղ է եկել օսմաներենի դասավանդման հարցը: Թուրքիայում ծավալվող շուրջ մեկշաբաթյա ակտիվ քննարկումները հոդվածի հեղինակին հիշեցնում են ոչ թե գիտական առողջ բանավեճեր, այլ բակային կռիվների մակարդակի վեճեր:

«Օսմաներենը եղել է երեք մայրցամաքների վրա իշխանություն հաստատած կայսրության պաշտոնական լեզու: Հիմա Օսմանյան կայսրության տարածքներում իրենց լեզվով խոսող և ազգայանակություն դավանող տասնյակ պետություններ կան»,- նկատել է տալիս Ըշըքլարը: Ապա հավելում, որ արաբական այբուբենի և օսմաներենի պարտադիր ուսուցումը կնշանակի վառարաններում այրել ներկայիս հարյուր հազարավոր գրքերը, քանի որ օսմաներենի հայտնությամբ հօդս կցնդնեն մինչև օրս անգիր արված ու կարծրացած շատ տեղեկություններ իրենց անցյալի մասին:

«Իսկ դուք չե՞ք նեղվի, եթե իմանաք, որ դասագրքերով և հանրագիտարաններով մեզ մատուցված մի շարք թեմաներ մտածված սուտ են եղել: Օրինակ` չե՞ք շշմի, որ հանկարծ պարզեք, որ մեր պատմության մեջ մի շատ ականավոր ճարտարապետ հայ է եղել: Ասենք իմանաք, որ այդ ճարտարապետը միշտ մասնակցել է օսմանցի սուլթանների արշավանքներին, կամուրջներ է կառուցել բանակի համար, եղել է մի հերոս ու հայրենասեր մարդ: Եթե սկսենք օսմաներեն սովորել, մեր անգիր արած շատ ճշմարտություններ ի չիք են դառնալու: Խոսում եք պալատական երաժշտության մասին: Թուրքական երաժշտության արժեքավոր գործերի ստեղծողներին հենց  ճանաչեք չզարմանաք, եթե պազրվի, որ այդ ժամանակ թուրքերն ընդամենը կենտրոնական Անատոլիայում զուռնա դհոլ էին փչում և հորոն (շուրջպար) պարում: Հենց սկսեք օսմաներեն գրքեր կարդալ, ձեր իմացած թուրքական երաժշտության ամենամեծ երգահանները կտեսնեք, որ հայեր, հույներ, ասորիներ կամ պարսիկներ են դուրս գալու»,- զգուշացնում է թուրք հոդվածագիրը:

Նա նաև նշում է, որ նույն բանը տեղի է ունենալու թուրքական խոհանոցի ազգային համարվող ուտեստների հարցում. հանկարծ կպարզվի որ դրանք վերցված են հայկական խոհանոցից են կամ ազգային այլ փոքրամասնությունների խոհանոցից:

Ըշըքլարը, ամփոփելով օսմաներենի ներմուծման հետ կապված շշմեցնող բացահայտումների մասին իր կանխատեսումները, գրում է. «Ով ասում է, թե ուզում է կարդալ իր պապու գերեզմանաքարի վրայի գրությունը, պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Կարող է շատ մեծ անակնկալների հանդիպենք»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն աշխարհիկ պետության կարգեր հիմնելիս 1923 թվականին գործածությունից հանեց արաբերեն գիրը և ամրագրեց լատինատառ այբուբենը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}