Տարածաշրջան13:43, 10 Դեկտեմբեր 2014
Թուրքիան սատարում է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականությունը

Կարսում տեղի է ունեցել Թուրքիայի,
Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Այնուհետև կայացել է
համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Թուրքիայի
արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արդյունավետ և դրական է գնահատել պաշտոնակիցների
հետ անցկացրած հանդիպումը: Կողմերը վերահաստատել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի,
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի և տրանսանատոլիական գազատարի վերաբերյալ նախագծերի կարևորությունը:
Չավուշօղլուն լրագրողներին նաև
հայտնել է, որ արտգործնախարարների հետ իրենք քննարկել են տարածաշրջանային ու միջազգային
զարգացումները: Կարևորել են տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման
ուղիները:
«Գոյություն ունեցող խնդիրների
պատճառով Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային նախագծերից: Մենք սատարում ենք
Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Մեր ցանկությունն է, որ Հայաստանը
հարևանների սահմանների նկատմամաբ հարգանք ցուցաբերի և տեղ զբաղեցնի մեր շարքերում:
Այդ կերպ շղթայի բացակայող օղակը կլրացվի»,- ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության`
ասել է Չավուշօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |