Հասարակական11:50, 09 Դեկտեմբեր 2014
Ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Ստամբուլում ապրիլի 24-ին անցկացվելիք հիշատակության միջոցառումը ավելի բազմամարդ կլինի: Ստամբուլում ապիլի 24-ի հիշատակության արարողությունները անցկացվում
են 2010 թվականից:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ թուրքական «DurDe» («Ասա` կանգ առ») կազմակերպությունը և ամերիկյան «Project 2015-ը» կոչ են անում աշխարհի տարբեր
վայրերում ապրող հայերին մասնակցել ապրիլի 24-ին Ստամբուլում կայանալիք ցեղասպանության
հիշատակման միջոցառմանը:
«Project 2015-ը» խմբի անդամներից Սարա Լի
Ուայթսոնը հայտարարել է, որ իրենք մեկնելու են Ստամբուլ մասնակցելու ապրիլքսանչորսյան միջոցառմանը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը,
որին զոհ են գնացել իրենց ընտանիքների անդամները: Նա նշել է, որ 100 տարի անց դեռևս Թուրքիայի իշխանությունից արդարություն են սպասում: Խմբի մեկ այլ անդամ Նենսի Գրիգորյանի համոզմամբ՝ հանցագործության վայրում ցեղասպանության զոհերի հիշատակումը մեծ իմաստ է պարունակում: Ըստ նրա՝ դա մեծ հարված կլինի Ստամբուլում հայերի ներկայության ժխտողականությանը և ոչնչացմանը:
Իսկ ահա թուրքական
կազմակերպության ներկայացուցիչը Լևենթ Շենսեվերը հետևյալ հայտարարությունն է արել.
«Որպես թուրքեր ցանկանում ենք քննարկել մեր հողերի ամենահին ազգերից մեկի՝ հայերի ցեղասպանության
թեման և ավելի ընդլայնել քննարկման ասպարեզը: Եթե անգամ Թուրքիայի կառավարությունը
դեռևս պատրաստ չէ առերեսվելու անցյալի հետ,
մենք՝ Թուրքիայի քաղաքացիներս, պատրաստ ենք և ուզում ենք դա ցույց տալ աշխարհին:»
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |