Հասարակական07:08, 06 Դեկտեմբեր 2014
Ֆեթհիյե Չեթինի գնահատականը թուրք ռեժիսորի` ցեղասպանության թեմայով նկարահանած ֆիլմին
Թուրքիայում հայտնի իրավապաշտպան, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը Ermenihaber.am
-ի հետ զրույցում անդրադարձավ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` վերջին օրերին լայնորեն քննարկվող «The Cut» (Հատում) ֆիլմին, որի թեման Հայոց
ցեղասպանությունն է:
Չեթինը, նշելով, որ սա շատ կարևոր ու ազդեցիկ ֆիլմ է, մասնավորապես ասաց.
«Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այդքան քննադատում ֆիլմը: Հնարավոր է՝ որոշ թերություններ լինեն, անթերի բան չկա: Բայց սա կարևոր ֆիլմ է, որովհետև թուրք ռեժիսորի կողմից այս թեմայով նկարահանված և Թուրքիայում ցուցադրվող առաջին ֆիլմն է: Այդ առումով շնորհավորում եմ Ֆաթիհ Աքընին: Ընդ որում ռեժիսորը բավականին լավ է մատուցում պատմությունը»:
Իսկ այն հարցին, թե արդյոք թուրք հասարակությունը պատրաստ է ֆիլմին, Չեթինը նշեց.
«Նման քայլերով կպատրաստվի, այլընտրանք չկա»:
Հիշեցնենք որ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը դեկտեմբերի 2-ին ֆիլմը
ներկայացրել էր Ստամբուլում: «Հատում»-ը պատմում է տեղահանված մի հայի` մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների
մասին: Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցնում է իր երկվորյակ դստրերին: Տարիներ հետո, իմանալով, որ նրանք կարող է ողջ լինեն, ճանապարհվում է նրանց փնտրելու: Որոնումների ճամփան
Նազարեթին հասցնում է մինչև Կուբա և Հյուսիսային Դակոտա: Ամբողջ ֆիլմի ընթացքում
հերոսը ոչ մի բառ չի ասում. աքսորի ընթացքում կոկորդի քերծվածքի հետևանքով նա կորցնում է ձայնը և համրանում: Նազարեթի
կերպարը մարմնավորել է ալժիրցի դերասան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |