Գիտակրթական12:36, 05 Դեկտեմբեր 2014
Թուրքական համալսարանում հայերեն սովորող ուսանողները մնացել են առանց դասախոսի
Թրակիայի թուրքական համալսարանի
բանասիրության ֆակուլտետի հայոց լեզու և գրականության ամբիոնի ուսանողները մնացել են
առանց դասախոսի: Մասնագետի բացակայության պատճառով
ուսանողները ճարահատյալ որոշում են կայացրել կրթությունը շարունակել համալսարանի այլ
բաժիններում:
Ինչպես տեղեկացնում է,
թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, հիմա 3-րդ կուրս հասած ուսանողները
կանգնել են փաստի առաջ: Ֆակուլտետի ղեկավարությունը փնտրտուքների մեջ է, որպեսզի համապատասխան
մասնագետ գտնի և հրավիրի դասախոսելու 3-րդ կուրս հասած ուսանողներին, բայց առայժմ ապարդյուն:
Բանասիրության ֆակուլտետի
դեկան պրոֆեսոր Ռեջեփ Դույմազը, պարզաբանելով իրավիճակը, նշել է, որ 3 տարի առաջ բացված
հայոց լեզվի և գրականության ամբիոնում այլ երկրի քաղաքացիություն ունեցող մասնագետներն
էին դասավանդում: Նրանք ամեն տարի, ըստ ընթացակարգի, երկարացնում էին իրենց աշխատանքային
պայմանագրերը: Բայց անցած ուսումնաական տարվա վերջին արդեն հայերենի մասնագետները չեն
ցանկացել երկարացնել պայմանագրի ժամկետը:
«Փոխադարձ համաձայնության
չկարողացանք գալ և նրանք հրաժարվեցին շարունակել իրենց աշխատանքն ամբիոնում: Մենք էլ
ձեռնամուխ ենք եղել նոր կադրերի որոնմանը: Օգտագործում ենք մեր բոլոր հնարավորությունները»,-
հայտնել է դեկանը:
Վերջինս նաև նշել է, որ
իրենք կադրերի հարցով դիմել են Թուրքիայի հայկական դպրոցների ուսուցչական անձնակազմին,
բայց իրենց կրթական ծրագրին համապատասխան մասնագետ չի գտնվել: Արդյունքում Թրակիայի
համալսարանի ուսանողներին դեկանատն առաջարակել է տեղափոխվել լեզվի գծով այլ բաժիններ
(անգլերեն, ռուսերեն):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |