Հասարակական11:26, 05 Դեկտեմբեր 2014
Թուրքական թերթում ԼՂՀ-ն անկախ պետություն է ներկայացվել. Ադրբեջանում զայրացած են
Թուրքական «Սաբահ» (Sabah) թերթում հրապարակված «3 մայրաքաղաք, 11 պետական լեզու և 5 լեզվով
ազգային օրհներգ» վերնագրով հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն
ներկայացնելու փաստը Ադրբեջանի տարբեր շրջանակներում մեծ զայրույթ ու բողոքի
դրսևորումներ է առաջացրել: Այս մասին գրում է թուրքական «Հաբերիմփորթ» լրատվական
կայքը:
Հաղորդվում է, որ թեմային անդրադարձել են
ադրբեջանական գրեթե բոլոր լրատվական միջոցները: Կայքն ադրբեջանական մամուլից առանձնացրել
է մի քանի հրապարակումների վերնագրեր: «Մուսավաթ թերթ»-«Հայկական
սադրանք թուրքական Սաբահ թերթում», իշխանամետ «Սես»
թերթ-«
Եվս մեկ անարգանք թուրքական մամուլից »:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող «Հալք» թերթում
էլ քննադատություններով են հանդես եկել որոշ պատգամավորներ ու քաղաքագետներ:
«Ադրբեջանի ազգային հ/կ-ներ» ֆորումն էլ, որն իր կազմում է ներառում 648 ադրբեջանական
հասարակական կազմակերպություն, հանդես է եկել հայտարարությամբ՝ «Սաբահ»-ից պահանջելով
ներողություն խնդրել ադրբեջանական ժողովրդից:
Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմի բազմապիսի բողոքների արդյունքում «Սաբահ»-ն «ուղղում» է կատարել հրապարակման մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |