Հասարակական12:04, 04 Դեկտեմբեր 2014
Թուրքիայում 1-ին անգամ պարենային օգնություն կտրվի փոքրամասնություններին

Թուրքիայում Հիմնադրամների գլխավոր վարչությունը փոքրամասնությունների սոցիալապես անապահով ներկայացուցիչներին առաջին անգամ պարենային օգնություն կտրամադրի:
Թուրքիայում 21 հազար 800 ընտանիքի օգնություն ցուցաբերած վարչության որոշել է, որ պարենային օգնություն պետք է տրամադրվի նաև փոքրամասնություններին: Վարչության խորհրդի անդամ Լաքի Վինգասը թուրքական «Հյուրիյեթ» թերթին հայտնել է, որ մինչև այս փոքրամասնություններն այդ ծառայությունից չեն կարողացել օգտվել: Վարչության կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո դիմել են փոքրամասնություններին պատկանող բոլոր հիմնադրամներին, որպեսզի սոցիալական ապահովագրություն չունեցողները և նվազագույն աշխատավարձից ցածր եկամտով գոյատևող անձինք դիմեն Հիմնադրամների գլխավոր վարչություն: Վինգասի տեղեկացմամբ՝ չնայած մի քանի ամիս առաջ արված հայտարարությանը, դեռևս ոչ ոք չի դիմել՝ բացառությամբ 10 հոգու, ովքեր ներկայացնում են Հաթայի հունական համայնքը:
Ըստ Վինգասի՝ դիմողների բացակայությունը պայմանավորված է ոչ այնքան փոքրամասնությունների լավ սոցիալական վիճակով, որքան վերջիններիս վախերով: Փոքրամասնության ներկայացուցչիների մոտ հարցեր են առաջանում, թե ինչու են նման միջոցառումներ անցկացվում, արդյոք նման կերպ ցանկանում են իրենց տները խուզարկել:
Վինգասը նաև հայտնել է, որ ամենաշատ դիմումները սպասում են հայկական համայնքից, քանի որ հայերը թվով ավելի շատ են, բացի այդ հայերի շրջանում սոցիալապես անապահովների թիվը ավելի մեծ է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |