Իրավական11:45, 04 Դեկտեմբեր 2014
Թուրքական դատարանը Սևան Նիշանյանի պատժաչափը հասցրել է 11.8 տարվա

Թուրքիայի Այդըն գավառի «Յենիփազար» կալանավայրում գտնվող հայազգի լրագրող լեզվաբա, գրող ու գործարար Սևան
Նիշանյանի գործով շարունակվող մեկ այլ դատավարության շրջանակներում կայացրած
որոշման համաձայն վերջինս դատապարտվել է 5 տարի 2 ամիս և 15 օր ազատազրկման ու
12.600 լիրա դրամական տույժի: Այս անգամ Նիշանյանին մեղավոր են ճանաչել
Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը «խախտելու» համար: Այսպիսով Նիշանյանի ընդհանուր պատժաչափը
հասավ 11 տարի 8 ամսի՝ հաշվի առնելով, որ նա արդեն իսկ դատապարտված է: Այս մասին
հաղորդում է «Ակոս» թերթը:
Նիշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն հայտարարել է, որ այդ դատավճիռը ևս
կբողոքարկվի:
Մարտ ամսին Նիշանյանի դեմ կայացված դատավճիռը բողոքարկվել էր Թուրքիայի
սահմանադրական դատարանում, որն էլ բավարարելով բողոքը, չեղյալ էր հայտարարել
պատժաչափը: Սակայն այս անգամ արդեն դատարանը նրա դեմ գործ է հարուցել նույն
հոդվածի այլ կետով և նոր պատժաչափի որոշում կայացրել: Նիշանյանի փաստաբանի
խոսքերով վերոնշյալ պրակտիկայի կիրառման հետևանքով իր պաշտպանյալի վրա այնքան
գործեր են հարուցվել, որ իրենք նույնիսկ կորցրել են դրանց հաշիվը:
Աքչըն տեղեկացրել է, որ Թուրքիայում Նիշանյանից բացի չկա մեկ այլ
անձնավորություն, ով նշյալ հոդվածներով պատիժ կրի փակ ռեժիմի կալանավայրում:
Փաստաբանն ավելացրել է նաև, որ Սահմանադրական դատարանի կողմից այս հարցին վեջնական լուծում չտրվի ապա Սևան Նիշանյանը կարող է միևնույն օրենքի խախտման պատրվակով բազմաթիվ տարիներ փակ ռեժիմի բանտում անցկացնել:
Նշենք, որ Սևան Նիշանյանն արդեն մեկ տարի է, ինչ գտնվում է անազատության
մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |