Հասարակական07:26, 02 Դեկտեմբեր 2014
Հայերի ու ադրբեջանցիների ընկալումների տարբերությունները` ըստ Թոմաս դե Վաալի

Նախորդ շաբաթ «Քարնեգի» կենտրոնի Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը Ստամբուլում ներկայացրեց ղարաբաղյան հակամարտությանը նվիրված իր «Սև այգի» գրքի թուրքերեն թարգմանված տարբերակը:
«Ermenihaber.am»-ի հարցին, թե ինչպես է գիրքն ընդունվում Հայաստանում ու Ադրբեջանում, ինչպիսին են հայերի ու ադրբեջանցիների ընկալումները, հեղինակը պատասխանում է հետևյալ բնորոշմամբ.
«Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստանում: Հայերը գրի ժողովուրդ են, դե գիտեք, նրանք դարեր ի վեր գրել են: Եվ երբ գիրքս լույս տեսավ, ես հայերից մոտավորապես այսպիսի արձագանքներ էի ստանում «Դուք Ձեր գրքի 269-րդ էջում այս արտահայտությունն եք օգտագործել: Ինչու՞»: Իսկ ադրբեջանցիների արձագանքը բոլորովին այլ բնույթի է, այսպես օրինակ. «Շնորհակալություն մեր մասին գիրք գրելու համար: Ճիշտ է, մենք դեռ չենք կարդացել այն, բայց համոզված ենք, որ լավն է»:
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից թարգմանված վերոնշյալ գիրքը պատմում է ղարաբաղյան հակամարտության ծագման, խնդրի լուծմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերի և հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության դիրքորոշման մասին:
Թոմաս դե Վաալը գիրքը ներկայացնում է որպես ժամանակակից պատմական աշխատություն և միևնույն ժամանակ քաղաքական վերլուծություն: Գրքի համար նյութ են ծառայել հեղինակի` Հարավային Կովկաս կատարած այցելությունները,
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |