Հասարակական14:18, 01 Դեկտեմբեր 2014
Թուրք սյունակագիր. «Աթաթուրքը Հիտլերի համար օրինակ է եղել»

Գերմանացի ակադեմիկոս, գրող Ստեֆան Իհրիգը, ով հայտնի է Հայոց
ցեղասպանության, թուրքական, ու գերմանական պատմությունների և ազգայնական սոցիալիզմի
թեմայով աշխատություններով, հրատարակել է իր նոր գիրքը, որը վերնագրված է «Աթաթուրքը
նացիստական գաղափարախոսությունում»:
Թուրքական «Յենի շաֆաք» թերթի սյունակագիր Հիլալ Քափլան անդրադարձ է
կատարել հրատարակված գրքին հոդվածը՝ վերտառելով «Աթաթուրքի 2-րդ աշակերտ Հիտլերը»
վերնագրով:
Հոդվածագիրը մեջբերել է 1938 թվականին Աթաթուրքի ծննդյան տարեդարձին
Հիտլերի ասած խոսքերը. «Մուստաֆա Քեմալն այն մարդն է, ով ապացուցել է, որ Ժողովուրդը կարող է
փրկության միջոցներ ստեղծել նույնիսկ այն դեպքում, երբ այդ ժաղովուրդը զրկված է
բոլոր միջոցներից: Աթաթուրքը մեծ ուսուցիչ է:Մուսոլինին նրա առաջին աշակերտն է,
իսկ ես՝ երկրորդը»:
Հեղինակը նկատում է, որ քեմալիստները հաճախ են
հիշատակում այս խոսքերի առաջին մասը միայն՝ նշելով, որ Հիտլերին ու Աթաթուրքին
այնքան էլ մեծ տարածություն չի բաժանում:
Քափլանի հաղորդմամբ՝ գիրքը բացահայտում է քեմալական Թուրքիայի ու
նացիստական Գերմանիայի հարաբերությունների շատ մանրամասներ և ցույց տալիս, թե Աթաթուրքն ինչպես էր, Հիտլերի կողմից որպես օրինակ ընկալվում:
Հեղինակը նշում է նաև, որ շուտով գիրքը կթարգմանվի թուրքերեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |