• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Հունիս, 2025
Հինգշաբթի 11:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:05, 25 Նոյեմբեր 2014

Դինքին սպանած Սամասթը պատրաստվում է նոր մանրամասներ հայտնել

Դինքին սպանած Սամասթը պատրաստվում է նոր մանրամասներ հայտնել

Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգուն Սամասթը պատրաստվում է խոսել և սպանության մասին նոր մնարամասներ հայտնել: Նա նամակ է ուղարկել Դինքի սպանության գործում  պետական ծառայողների նկատմամբ հետաքննություն իրականացնող դատախազին՝ հայտնելով, որ ցանկանում է նոր ցուցմունքներ տալ:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Թարաֆ» թերթը հիշեցրել է երկու տարի առաջ  Սամասթի հետ ունեցած զրույցի մասին, որի ժամանակ Սամասթը  հայտնել էր, որ  3 փուլով իրականացված սպանության մասին այնպիսի  տեղեկություններ է  հայտնելու դատախազին, որոնց մասին մինչ այդ չի խոսել:

«Կա մի հանգամանք, որի մասին մինչև այս պահը ո՛չ դատարանում, ո՛չ էլ որևէ այլ տեղ չեմ պատմել: Ես սպանությունից երեք ամիս առաջ հանդիպել եմ մի մարդու և նրա հետ թեյ եմ խմել: Ես կասեմ, թե ով է այդ մարդը և ինչ կապ ունի Դինքի սպանության հետ»,- ասել էր Սամասթը: Սակայն հետագայում հարցաքննության ժամանակ Սամասթը ոչինչ չէր ասել: Ինչպես նշել էր  այդ շրջանում սպանության գործը քննող դատախազը, Սամասթը  որևէ էական  տեղեկություն չէր տվել, որը կազդեր հետաքննության վրա:

Հիշեցնենք, որ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակոս» թերթի խմբագրության առջև:  2012թ. հունվարի 17-ին դատարանի որոշմամբ՝ Դինքի սպանության կազմակերպիչ համարվող Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգուն Սամասթը՝ 22 տարվա ազատազրկման: 

2014 թ. հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք:  Բացի այդ Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձի, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:

Ermenihaber.am 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
10:47, 05 հուն
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման
Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»
Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»

Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:

Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ
Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա
Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

Երկու նախագահների մասնակցությամբ Քահրամանմարաշում տեղի է ունենալու երկրաշարժից հետո կառուցված «Ադրբեջանի թաղամասի» բացումը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}