Տարածաշրջան13:15, 21 Նոյեմբեր 2014
Թուրքիայի վարչապետն ամաչում է Դերսիմում թունավոր գազեր կիրառելու համար

Դերսիմի ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակել է մի փաստաթուղթը, որը պնդում է` Դերսիմի կոտորածների ժամանակ կիրառվել են խեղդող և թունավոր գազեր:
Ինչպես տեղեցկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը, նշյալ փաստաթուղթը 19.02.1942 թվականին թվագրվող հեռագիր է, որը տվյալ ժամանակաշրջանի Թուրքիայի վարչապետ Իբրահիմ Ռեֆիկ Սայդամի անունից ուղարկվել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Ֆևզվի Չաքմաքին:
Հեռագրում վարչապետը Չաքմաքին տեղեցակցնում է, որ Դերսիմում (Թունջելի) տեղի ունեցածի վերաբերյալ զեկույց է պատրաստվում և, նախնական աշխատանքների համաձայն, սեփական ժողովրդի դեմ կիրառված թունավոր գազերը խաղաղ բնակչութան շրջանում զանգվածային մահվան պատճառ են դարձել :
Վարչապետը նշել է, որ նա դեմ է նման գազերի կիրառումն անգամ թշնամու դեմ և որպես բժիշկ ու մարդ ամաչում է դրանից: Հեռագրում Սայդամը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հայտնել է նաև, որ Դերսիմում կիրառված գազերը արգելելու համար օրենքի նախագիծ է մշակվում:
1937-1938թթ. տեղի ունեցած այդ իրադարձությունները թուրքական պատմագրության մեջ նշվում է, որպես Դերսիմի ապստամբություն, իսկ այլ աղբյուրներում նշվում է «Դերսիմի կոտորած»: Թուրքական բանակի գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների սպանվել է 16 հազար, իսկ ոչ պաշտոնական տվյալներով սպանվել է 70.000-90.000 հազար քուրդ ալևի, իսկ 12.000 մարդ էլ բռնագաղթի ենթարկվել:
Նշենք, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, և Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |