Գիտակրթական07:25, 21 Նոյեմբեր 2014
Թուրքիայի հայկական դպրոցները ցանկանում են կրոնի առարկայի քննությունն անցկացնել հայերենով

Նոյեմբերի 26-27-ին Թուրքիայում շուրջ 1 մլն 287 հազար աշակերտ (8-րդ դասարանցիներ) կմասնակցի միասնական քննություններին՝ հիմնական դպրոցներից
միջնական դպրոցներ ընդունվելու համար:
Սակայն, ինչպես տեղեկացնում է թուրքական «Արջա աժանս» լրատվական կայքը, դեռևս
պարզ չէ, թե ինչպես են քննությանը մասնակցելու մասնավոր և ազգային
փոքրամասնություններին պատկանող դպրոցների աշակերտները:
Փոքրամասնաություններին պատկանող դպրոցների այդ
թվում և հայկական դպրոցների աշակերտների համար դեռևս չի լուծվել կրոնի դասի
խնդիրը: Նշվում է, որ հայկական դպրոցները նախարարությունից պահանջել էին, որպեսզի կրոնի
առարկայի քննությունն անցկացվի հայերեն լեզվով: Խնդրի վերաբերյալ դեռևս վերջնական
որոշում չի կայացվել: Սակայն, հայտնի է, որ հայկական դպրոնցերը սեփական կրոնի
առարկայի առնչությամբ խնդրագիր են ներկայացրել նախարարությանը:
Նշենք, որ Օսմանյան
ժամանակաշրջանում կառուցված բազմաթիվ հայկական դպրոցներ Հայոց ցեղասպանությունից և
Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո սկսեցին աստիճանաբար փակվել: Այժմ Թուրքիայում
գործում է 19 հայկական դպրոց, որոնցից 6-ը պատկանում է տեղի կաթոլիկ հայ համայնքին:
Դպրոցներում սովորող աշակերտների թիվը հասնում է 3 հազարի: Համեմատության համար նշենք,
որ 1914-ին Պոլսում (Ստամբուլ) գործել է 64 հայկական դպրոց, որտեղ ուսանել է 25 հազար
աշակերտ: Իսկ 19-րդ դարավերջին Պոլսում եղել է 90 հայկական դպրոց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |