Մշակութային09:10, 17 Նոյեմբեր 2014
Ստամբուլում փողոց է անվանակոչվելու հայ դերասանի անունով

Թուրքական կինոարվեստում նշանակալի ներդրում ունենալու համար Ստամբուլի փողոցներից մեկը կոչվելու է ականովոր հայ դերասան Նուբար Թերզիյանի անունով: Ստամբուլի Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհուրդն արդեն տևական ժամանակ է պայքարում էր Ստամբուլի Բյույուքդերե արվարձանում գտնվող այն փողոցը, որտեղ ապրել է Նուբար Թերզիյանը, ի պատիվ նրա անվանակոչելու համար:
Հիմնադրամի առաջին դիմումը մերժվել էր քաղաքային իշխանությունների կողմից: Բայց, ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, ի վերջո հաջողվել է դրական պատասխան ստանալ: Մոտ օրերս տեղի կուենա փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը:
Նուբար Թերզիյանը ծնվել է 1911 թվականին Ստամբուլում, մահացել` 1994-ին: Խաղացել է Կոստանդնուպոլսի հայկական թատերախմբերում, իսկ հայկական ներկայացումների վրա սահմանված արգելքից հետո՝ թուրքական թատերախմբերում: Սկսյալ 1936-ից նկարահանվել է նաև թուրքական արտադրության ֆիլմերում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |