• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 06:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական08:50, 14 Նոյեմբեր 2014

Ստամբուլում ապրող հայ երեխաների կարոտը եկեղեցու նկուղում մի պատառ Հայաստան է ստեղծել

Ստամբուլում ապրող հայ երեխաների կարոտը եկեղեցու նկուղում մի պատառ Հայաստան է ստեղծել

«Կուզենայի այս աշխարհում տեսնել մի ուժ, որ կարողանար բնաջնջել ցեղն այս… Առանց հացի ու ջրի աքսորեցեք նրանց դեպի անապատ: Հրկիզեցեք նրանց տներն ու եկեղեցիները:Ապա տեսեք` ինչպես պիտի խնդան, երգեն, աղոթեն կրկին: Զի նրանցից երկուսը մի որևէ տեղ այս աշխարհում երբ հանդիպեն իրարու, տեսեք` ինչպես պիտի կերտեն մի նոր Հայաստան»:

Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ

Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի հայ ավետարանական եկեղեցու նկուղային հարկում ժամանակի մեքենա կա. մի քանի վայրկյանում Հայաստան է տանում: Այստեղ Հրանտ Դինքի անվան դպրոցն է: Սա մոտ 150 հայ մանուկների ու պատանիների «Հայաստան» կոչվող կղզին է: Այստեղ ամեն բան հայերեն է: Հայերեն են անգամ մանուկների անկարգություններն ու ուսուցիչների նախատող հայացքները, փոքրիկ Սարգիսի ծիծաղն ու քնել չցանկացող 3 տարեկան Մարիամիկի արցունքերը:

Ամեն կողմից հնչող «Բարև Ձեզ», «Բարով եք եկել»-՚ն ու  պատերի հայրենասիրական գրություններն ինձ մի պահ հայրենիք տեղափոխեցին:

Բացում եմ դասարաններից մեկի դուռը.

- Ի՞նչ դաս է ձեզ մոտ:

- Մայրենի,- խմբով պատասխանում են երեխաները:

Դպրոցը հիմնվել է հատուկ հայաստանցի երեխաների համար, որոնց ծնողները հանգամանքների բերումով հայտնվել են Թուրքիայում և ժամանակավորապես աշխատում են այնտեղ: Ի տարբերություն Ստամբուլի մյուս հայկական դպրոցների՝ այս դպրոցը միակն է, որը բացառապես Հայաստանի կրթական ծրագրով է դասավանդումն իրականացնում: Ուսուցչական կազմը նույնպես Հայաստանից է: Դպրոցն ութամյա է: Այն ավարտելուց հետո աշակերտներին տրվում է տեղեկանք, որի հիման վրա նրանք կարող են կրթությունը շարունակել Հայաստանի հանրակրթական դպրոցներում: Իսկ Թուրքիայում այդ տեղեկանքը պարզապես թուղթ է և ոչինչ չի նշանակում: Բայց դա բնավ չի անհանգստացնում երեխաներին ու նրանց ծնողներին, քանի որ նրանք իրնեց ապագան միմիայն Հայաստանի հետ են կապում:

«Երբ 2003 թվականին հիմնեցինք դպրոցը ընդամենը 7 աշակերտ ունեինք:

Տարեցտարի նրանց թիվը գնալով ավելանում է: Ուսուցիչները նույնպես

Հայաստանից են: Այնտեղ են կրթություն ստացել»,- պատմում է դպրոցի տնօրեն

Հերիքնազ Ավագյանը: 

Արդեն 11 տարի այս կրթօջախի սաներին մեկ ընդհանուր երազանք է 
համախմբում. հայրենիք են ուզում վերադառնալ:


- Մի տարի հետո վերադառնալու եմ:

- Երևանի՞ց ես:

- Չէ, Արտաշատից:

- Կարոտու՞մ ես Արտաշատը:

- Շատ…

(Ջուլիա 14 տարեկան)


- Իսկ դո՞ւ:

- Ես Երևանից եմ:

- Դու է՞լ ես ուզում հետ գնալ:

- Հա:

-Լավ չի՞ այստեղ:

-Լավ է: Դպրոցն էլ եմ շատ սիրում, ուսուցիչներիս էլ: Քաղաքն էլ գեղեցիկ քաղաք է. Նույնիսկ ֆուտբոլի եմ գնում: Բայց… չգիտեմ… որ իմ երկրում չեմ…չգիտեմ… մի տեսակ հանգիստ չեմ:

(Միքայել 12 տարեկան)

Երեխաների՝ տուն վերադառնալու բաղձանքն ու կարոտը եկեղեցու նկուղը վերածել են դպրոցի, նեղ ու անշուք սենյակները՝ դասասենյակների, եկեղեցու աթոռը՝ աշակերտական նստարանի: Երեխաների չփարատվող կարոտը օտարության մեջ մի պատառ Հայաստան է ստեղծել, մի պատառ`  մայր հայրենիքից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա:





Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ /

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում
12:40, 07 մայ
Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}