Տարածաշրջան10:35, 14 Նոյեմբեր 2014
Ադանայի ներկայիս զբոսայգին նախկին հայկական գերեզմանոց է եղել (լուսանկարներ)

Թուրքիայի Ադանա քաղաքի (Կիլիկիա) Ինոնյուի անվան այգում գազի խողովակների անցկացման
համար փորված փոսում մարդու ոսկրաբեկորներ են հայտնաբերվել:
Տեսնելով ոսկորները՝ բանվորները դադարեցրել են աշխատանքը՝ լուր տալով
ոստիկանությանը: Թուրքական «Ադանահաբեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ դեպքի վայր
ժամանած ոստիկանները փոսի միջից հանել են 2 գանգ, 1 ծնոտոսկր և բազմաթիվ այլ
ոսկորներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Պարզվել է, որ այդտեղ 100-150 տարի առաջ եղել է հայկական գերեզմանոց:
1960-ականներին հայկական գերեզմանոցը քանդվել է և դրա տեղում հիմնվել զբոսայգի ու
կոչվել Թուրքիայի Հանրապետության 2-րդ նախագահ Իսմեթ Ինոնյուի անունով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։

Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։
Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը կարևոր հայտարարություն է արել Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի գործընթացի վերաբերյալ։
Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։
Աղբյուրն ընդգծում է, որ Մեծ Բրիտանիայում բնակվում է մոտ կես միլիոն թուրք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |