Տարածաշրջան13:54, 13 Նոյեմբեր 2014
Թուրք պատգամավորն անդրադարձել է հայկական ուղղաթիռի խոցման միջադեպին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Ուղուր Բայրաքթութանը Թուրքիայի խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձել է երեկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից հայկական Mi-24 ուղղաթիռի խոցման միջադեպին: Այս մասին հաղորդում է թուրքական «հաբերաքթուել» լրատվական կայքը:
Թուրք պատգամավորը, նշելով, որ ուղղաթիռը խոցվել է սահմանը խախտելու
հետևանքով, ասել է. «Ուզում եմ հայտարարել, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը
Ադրբեջանի արդար դատի հարցում վերջինիս կողքին է»:
Բայրաքթութանը Հայաստանին մեղադրել է նաև սփյուռքին հողային պահանջների,
փոխհատուցման և ցեղասպանության ճանաչման հարցերում ուղղորդելու մեջ՝ ասելով, որ
դրանցից որևէ մեկը ընդունելի չէ Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |