Մշակութային21:18, 11 Նոյեմբեր 2014
Սիբիլն ու Անդրեն տեսահոլովակ նկարահանեցին (կադրեր նկարահանման հրապարակից)

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլի
հրավերով հայ հայտնի երգիչ Անդրեն Ստամբուլում է: Սիբիլն իր երկրորդ ալբոմում ունի
դուետ Անդրեի հետ: Երգը կոչվում է «Սեր»: Օրեր առաջ երգիչներց այս երգի համար տեսահոլովակ նկարահանեցին:
«Տեսահոլովակը Ստամբուլում նկարահանելու առաջարկը ստացա Սիբիլից:
Նա նախկինում էլ այս ռեժիսորի հետ աշխատել էր և հրավիրեց ինձ տեսահոլովակը այստեղ
նկարահանելու: Սիբիլի հետ մեր համագործակցությունը՝ ավելի ճիշտ ընկերությունը արդեն
3 տարվա պատմություն ունի»,- «Ermenihaber.am»-ի հետ զրույցում պատմեց Անդրեն:
Նկարահանման հրապարակում կրակ, ջուր, հիանալի
երգ: Երգիչները պատրաստվում են երաժշտասերներին ներկայացնել ոչ ստանդարտ ու գեղեցիկ
մի տեսահոլովակ:
«Տեսահոլովակը Հայաստանում կցուցադրվի, բայց ես ցանկանում
եմ, որ նաև Թուրքիայում ցուցադրվի, քանի որ ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ ապրում»,- նշեց սփյուռքի լավագույն երգչուհի ճանաչված Սիբիլը:
Տեսահոլովակում Անդրեն մարմնավորում է ջուրը, իսկ Սիբիլը՝ կրակը: Ներկայացված է երկու
տարերքների գեղեցիկ երկխոսություն: Տեսահոլովակը պատրաստ կլինի մի քանի շաբաթից:
Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |