Տարածաշրջան14:59, 05 Նոյեմբեր 2014
Թուրքիայի ԱԳ նախարար. «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն անհնար է»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեջլիսի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովին տեղեկություններ է հաղորդել արտաքին դաշտում երկրի առաջիկա անելիքների
մասին: Իր ելույթում Չավուշօղլուն անդրադարձել է նաև հայկական հարցին: «Ցեղասպանությունը, որը ցականում են վերագրել
մեր պապերին ու մեր ժողովրդին, անհնար է, որ ընդունենք: Սա մենք միշտ ենք ընդգծում»,-
ասել է թուրք նախարարը:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև Շվեցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի գործին: Նա տեղեկացրել է, որ իրենք շատ մոտիկից հետևում են Շվեցարիայի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատում բողոքարկվող Դողու Փերինչեքի գործին:
Հիշեցնենք, որ 2007-ի մարտի 9-ին Շվեյցարիայի Վո կանտոնի դատարանը Փերինչեքին ենթարկել էր վարչական ու քրեական պատասխանատվության Հայոց ցեղասպաությունը հրապարակայնորեն ժխտելու համար: Իսկ 2013-ի դեկտեմբերի ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել, համաձայն որի, Շվեյցարիան խախտել է բողոքարկողի` տվյալ դեպքում Փերինչեքի` ինքնարտահայտման ազատությունը: Այնուհետև շվեյցարական կողմը դիմել էր Եվրադատարան` գործը գերագույն պալատում վերանայելու պահանջով, ինչից որոշ
ժամանակ հետո էլ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել քննության վերցնել բողոքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |