Տարածաշրջան13:23, 04 Նոյեմբեր 2014
Թուրքիայի ԶՈՒ ԳՇ կայքից հանվել է հայկական թեմայով բաժինը

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի (ԳՇ) պաշտոնական կայքի «Հատվածներ պատմությունից» բաժնի «Հայերի գործողությունները 1914-1918 թթ. արխիվային փաստաթղթերով» ենթաբաժինը հանվել է: Այս
մասի հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվական կայքը:
8 հատորանոց ժողովածուն, որն, ըստ կայքի, գլխավոր շտաբի Ռազմական պատմություն և ռազմավարական հետազոտություններ բաժնի կողմից պատրաստվել է որպես
պատասխան հայկական «պնդումներին»,
թուրքերեն և անգլերեն լեզուներով, PDF ֆորմատով զետեղված էր ԳՇ-ի պաշտոնական կայքում: Նշվում
է, որ
աշխատանքը պատրաստվել է 2006-2008 թվականների ընթացքում, որի
համար օգտագործվել է օսմանյան և ռուսական 1047 արխիվային փաստաթուղթ: Աղբյուրը հաղորդում է, որ
այժմ ժողովածուն հասանելի է միայն
վերոնշյալ Ռազմական պատմություն և ռազմավարական հետազոտություններ բաժնի կայքում:
«Ջումհուրիյեթ»-ը անդրադարձել է նաև
Հայաստանի և սփյուռքի կողմից Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ իրականացվելիք լայնամասշտաբ միջոցառումներին՝ այդ համատեքստում տարօրինակ քայլ որակելով ԳՇ-ի կայքից հայկական թեմայով բաժնի անհետանալը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |