Տարածաշրջան13:03, 29 Հոկտեմբեր 2014
Թուրքիայի հանքահորերից մեկում կրկին վթար է. հանքափորները ջրի ու վտանգի տակ են (լուսանկարներ)

Թուրքիայում, հանքավայրերից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը նշում է, որ Թուրքիան,
դաս չքաղելով 5 ամիս առաջ Սոմայի ողբերգությունից, այժմ մեկ այլ աղետի առաջ է հայտնվել:
Էրմենեք շրջանի Գյունեյյուրթ քաղաքում 375
մ խորության վրա գտնվող ածխահանքերից մեկը ջրով է լցվել: Ջրի մակարդակը հանքափորում արագորեն բարձրացել է
և այս պահին 18 հանքափոր հայտնվել է ջրի տակ: Փրկարարական աշխատանքների ընթացքում
էլ ջուրը շարունակել է բարձրանալ՝ նվազեցնելով
հանքափորներին փրկելու հավանականությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում խոշոր վթար էր տեղի ունեցել: Հրդեհի ու փլուզումների հետևանքով զոհվել էր 301 հանքափոր, իսկ 486-ը` վիրավորվել և հոսպիտալացվել: Ածխահանքի աղետը բողոքի զանգավածային ցույցերի ալիք բարձրացրեց Թուրքիայի մի շարք քաղաքներում: Եղան բախումներ ու ձերբակալություններ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործեց արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ:





Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |