Հասարակական10:31, 28 Հոկտեմբեր 2014
Պոլսահայ լրագրող. «Լեռնային Ղարաբաղում բոլոր զինվորները կամավորներ են»

Պոլսահայ լրագորղ Արիս Նալջըն այցելել է Արցախ և իր տպավորությունները ներկայացրել է թուրքական «T24» լրատվական կայքում
հրապարակված հոդվածում:
Նալջըն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ավարտից հետո ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է, որն ունի իր պետական ապարատը, բյուրոկրատիան, բանակը և տնտեսութունը:
140 հազար բնակչությունը ունեցող հայկական փոքր պետությունը պատերազմի մշտական ռիսկի պատճառով 25 հազար զինվոր ունի:
Ինչպես նշում է պոլսահայ լրագողը, Լեռնային
Ղարաբաղում բոլոր զինվորները
կամավորներ են:
Չնայած կա պարտադիր ծառայություն, սակայն
մարդիկ կամավոր են գնում իրենց երկիրը պաշտպանելու: Նա հիշեցրել է հունիսի վերջին և օգոստոսի
սկզբին սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին,
որի ժամանակ տարեց մարդիկ, իրենց զենքերը վերցնելով, գնացել էին առաջնագիծ:
Նրանցից մեկը Նալջըի հարցին, թե պատերազմը սկսվելու դեպքում ինչ կանեք,
պատասխանել է. «Մենք չենք էլ պատերազմել: Մենք մեր տունն եք պաշտպանել: Նորից
կպաշտպանենք, սա մեր տունն է և գնալու այլ տեղ չունենք»:
Հոդվածում Նալջըն Ղարաբաղը համեմատում է Քոբանիի հետ (քաղաք Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունենում քրդերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների միջև):
«Այն ազգի զավակները, ովքեր ցանկանում են իրենք տնօրինել իրենց ապագան, երբեք չեն պատերազմում… Նրանք իրենց տունը, ընտանիքն են պաշտպանում…»,- գրել է Նալջըն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |