Տարածաշրջան08:54, 27 Հոկտեմբեր 2014
Թուրքիայում մամուլը 2005-ից սկսած տարեցտարի ավելի անազատ է դառնում

Թուրքիայում մամուլի ազատության ցուցանիշը տարեցտարի անկում է ապրում:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր
կազմած տեղեկագրում Թուրքիայի մասին հետևյալն է նշում:
«Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) իշխանության ավելի քան 10 տարվա ընթացքում Թուրքիայում կոտրվել են քեմալիզմի գաղափարախոսության հետ կապված որոշակի տաբուներ, իսկ բանակը կորցրել է իր երբեմնի ազդեցությունը քաղաքականության և մեդիայի վրա»:
Այդուհանդերձ խոսքի ազատությունը Թուրքիայում շարունակում է հետապնդումների ենթարկվել: Ձերբակալված լրագրողների թիվն աննախադեպ չափերի է հասել` համեմատած նույնիսկ զինվորական ռեժիմի տարիների հետ: 2013 թվականին կալանավորված 60 լրագրողների թվով Թուրքիան աշխարհում զբաղեցրել էր առաջին անպատվաբեր հորիզոնականը: Գեզիի հակակառավարական մեծամասշտաբ ցույցերի ժամանակ թուրքական իշխանությունները ոստիկանական բռնաճնշումների ենթարկեցին լրատվամիջոցների 153 ներկայացուցչի:
Թուրքական «Գազեթե Ա» լրատվակայքը ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, թե ինչպես է Թուրքիան 2005-ից ի վեր հետընթաց արձանագրում մամուլի ազատության ապահովման հարցում:
Այսպիսով, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կազմած մամուլի ազատության ինդեքսում Թուրքիան աշխարհի 180 երկների շարքում հետևյալ տեղերն է զբաղեցրել.
2005-ին 98-րդ
2006-ին 100-րդ
2007-ին 101-րդ
2008-ին 103-րդ
2009-ին 123-րդ
2010-ին 138 –րդ
2011-ին 138 -րդ
2012-ին 148-րդ
2013-ին 154-րդ
2014-ին 154-րդ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |