• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային06:58, 27 Հոկտեմբեր 2014

Էրոլ Սարաֆյանը՝ թուրք քաղաքական գործիչներին նկարելու մասին

Էրոլ Սարաֆյանը՝ թուրք քաղաքական գործիչներին նկարելու մասին

Հոկտեմբերի 25-ին Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Թուրքիայում բնակվող հայ նկարիչ և քանդակագործ Էրոլ Սարաֆյանի 9-րդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նախորդներից տարբերվում էր նրանով, որ այս անգամ նկարիչը, ի թիվս այլ աշխատանքների, ցուցադրության է հանել նաև թուրք քաղաքական գործիչների  դիմանկարները: Ցուցադրված 45 կտավների շարքում տեղ էին գտել Քեմալ Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր), Ռեջեփ Թայիփ Էրդողանի (նախագահ), Ահմեթ Դավութօղլուի (վարչապետ), Աբդուլլահ Գյուլի (նախկին նախագահ) և Քադիր Թոփբաշի (Ստամբուլի քաղաքապետ) դիմանկարները:

Ermenihaber.am-ի հետ զրույցում Սարաֆյանը պատմել է, որ պաշտոնական նամակներ է ուղարկել վերոնշյալ գործիչներին՝ հրավիրելով մասնակցելու ցուցահանդեսի բացմանը: Սարաֆյանը մտադրություն ունի նկարները նվիրել հասցեատերերին:

Հարցին, թե արդյոք չի վախենում քննադատությունների թիրախ դառնալուց, Սարաֆյանն ի պատասխան նշել է, որ բազմիցս ենթարկվել է քննադատության, նույնիսկ եղել են դեպքեր, երբ ստիպված է եղել լքել ցուցասրահը,  ուստի սպասելի է, որ այս ցուցահանդեսից հետո ևս կլինեն  քննադատություններ: Նկարիչը շեշտել է, որ  թուրք քաղաքական գործիչներին կտավին հանձնելիս որևէ շահ չի հետապնդել:

«Նրանց քաղաքական կարիերայի ու քաղաքական հայացքների հետ որևէ առնչություն չունեմ և չեմ էլ կարող ունենալ, քանզի ես արվեստագետ եմ, իսկ նրանք` քաղաքական գործիչներ: Իմ ու նրանց աշխարհները տարբեր են»:

Էրոլ Սարաֆյանը ծնվել է ճարտարապետների ընտանքիում 1937-ին Ստամբուլում: Բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում: Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի համար արած դիմանկարի համար Վատիկանի կողմից պարգևատրվել է մեդալով: Սարաֆյանն էլ իր այդ կտավը նվիրել է Վատիկանի թանգարանին:

Աստղիկ Իգիթյան  /Ստամբուլ /

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}