Հասարակական08:24, 24 Հոկտեմբեր 2014
Սևան Նիշանյան. «Ինձ չեն կարողանալու ծնկի բերել»

Ստամբուլում հայկական
Կենտրոնական վարժարանի շրջանավարտների միության դահլիճում պոլսահայ պատմաբան, գրող,
լեզվաբան, լրագրող Սևան Նիշանյանի ընկերները
ժողով էին կազմակերպել, որի ժամանակ ընթերցվել են Նիշանյանի ուղերձը և գրառումները: «Սևան Նիշանյան. այլախող և տաղանդավոր մի հայ մտավորական»
խորագիրը կրող ժողովին Նիշանյանի որդիներից Դավիթն ընթերցել է արդեն 10 ամիս բանտարկված և
այդ ընթացքում բանտից բանտ տեղափոխված հոր ուղերձը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը:
«Կարծում էին, թե վախեցնելով կարողանալու էին ծնկի բերել, բայց չկարողացան: Կարծում
էին, թե, հանրապետության ամբողջ ընթացքում կատարելության հասցված մեթոդները կիրառելով, կարողանալու
էին ստիպել, որ փախչեմ երկրից այնպես, ինչպես նախկինում մեզ նման հազարավորներին էին ստիպել
փախչել: Դա էլ չկարողացան: Հիմա էլ կարծում են, թե բանտարկելով ինձ ծնկի կբերեն: Չեն
կարողանալու, քանի որ սրանք
վախկոտներ են, իսկ ես՝ ոչ»,- գրել
է Նիշանյանն իր ուղերձում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |