Հասարակական15:04, 24 Հոկտեմբեր 2014
Radikal. «Մանկությունը Քոբանիում անցկացրած հայ մարդու հիշողությունները»

«Այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքը
նաև հայկական հող է: 1915-ին Սվազից բռնագաղթված 15 հազար հայերի տեղավորել էին
Քոբանիին մոտ գտնվող ճամբարում: Նրանց մի զգալի մասը մահացավ, մնացածները
տեղավորվեցին Քոբանիում»:
Թուրքական «Ռադիկալ»-ում
սյունակագիր Սերդար Քորուջուի կողմից հրապարակված հոդվածում ներկայացվում է Քոբանիի
մասին Պետրոս Էքմանյանի մանկության հիշողությունները…
Իրեն «Իսլամական պետություն»
հռչակած ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից կատաղի հարձակումների
ենթարկվող Քոբանի քաղաքն այսօր գտնվում է աշխարհի ուշադրության կենտրոնում:
Ինչպես ներկայացվում է պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքում, 1915-ին այստեղ ժամանակավոր ճամբար է հիմնվում:Այն էլ Արաբ ճամբարում, որտեղ 1915-ի սեպտեմբերի 25-ին տեղավորել էին հայ բռնագաղթյալների 15 հազարանոց քարավանը, օրական 120-170 մարդ էր մահանում: Մահացության պատճառ էին դառնում ինչպես հարձակումները, այնպես էլ՝ համաճարակները: Այս ամենից հետո ողջ մնացած հայերն իրենց կյանքը շարունակեցին սիրիական այս շրջանում: Կառուցեցին եկեղեցիներ, հիմնեցին դպրոցներ: 1927-ին բացված Խրիմյան նախակրթարանը գործեց մինչև 1962, իսկ 1950-ին բացված Ավետիս Սարաֆյան դպրոցը գոյատևեց մինչև 1975 թվականը:
Շրջանում ապրող հայերի մեծ մասը 1960-ականներին լքեց Սիրիան, իսկ մի մասն էլ տեղաղափոխվեց երկրի տարբեր շրջաններ: 1943–ին այտեղ ծնված և մինչը 12 տարեկանը Քոբանիում անցկացրած Պետրոս Էքմանյանը նրանցից մեկն է: Թեև իր սովորած դպրոցից ու Քոբանիում գտնվող հոր գերոզմանից հետք անգամ չի մնացել, միևնույնն է քաղաքը նրա համար մեծ հոգևոր արժեք ունի:
«Քոբանին այն վայրն է, որտեղ անցել է իմ մանկությունը և որտեղ գտնվում է
հորս գերեզմանը: Այն ժամանակ շրջանում 2 դպրոց և 2 եկեղեցի ունեինք: Ես Խրիմյան
նախակրթարանն եմ ավարտել: Երկու ուսուցիչ ունեինք՝ Հակոբը և Մարտիրոսը: Երկուսն էլ
Քեսաբից էին»,- պատմում է Էքմանյանը:
Էքմանիանը, ով փաստում է, որ այն ժամանակ քաղաքի ժողովրդագրական պատկերն
այլ էր, ասում է. «Մի քանի հզոր քրդական ընտանիքներ էին ապրում, բայց թվաքանակով
գերակշռում էին հայերը: Քոբանիի շրջակա հողերը հիմնականում քրդերին էին պատկանում:
Հայերն ավելի շատ աշխատում էին որպես հացթուխ, կոշկակար, դարբին կամ էլ զբաղվում
էին երկրագործությամբ: 1940-50-ականներին հայերի շրջանում աշխույժ էր
սոցիալակն կյանքը: Ցեղասպանությունից փրկված հայերն այստեղ «Փոքրիկ Հայաստան» էին
հիմնել. երաժշտական խմբեր, մարզական թիմեր և այն…
Տարածաշրջանում հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով քաղաքից սկսեցին հեռանալ նախ հայ երիտասարդները, որոնցից շատերը աշխատելու կամ սովորելու նպատակով մեկնում էին Հալեպ»:
Էքմանյանը տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ անցյալից ոչ մի հետք չէր
գտել: Հիշում է միայն այստեղ ապրող մի տարեց մարդու խոսքերը. «Հայերի՝
այստեղից գնալուց հետո Աստված կտրեց այս հողերի բերրիությունը…»
Պետրոս Էքմանյանը, ով վերջին երկու տարիներին
որդու հետ միասին ապրում է Հայաստանում, տարածաշրջանում հաստատվելիք
խաղաղությունից հույսը չի կտրում: «Ոսուցիչ Պետիկը», ինպես իրեն
անվանում են հարևանները, վստահ է, որ մի օր վերադառնալու է ու քուրդ, արաբ ու հայ
հարևանների հետ շարունակի կիսատ թողած զրույցները: Նրա միակ ցանկությունն է, որ
հանգստություն իջնի այն հողերի վրա, որտեղ մի ժամանակ տառապել են իր հայրերը՝ այժմ այնտեղ բնակվող քրդերը նման… :
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |