Մշակութային09:11, 22 Հոկտեմբեր 2014
Թուրքիայի առաջին դեմքերը` հայ գեղանկարչի կտավներում (լուսանկարներ)

Թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ գեղանկարիչ և
քանդակագործ Էրոլ Սարաֆյանը 1997-ից ի վեր կտավին է հանձնում այդ երկրի բազմաթիվ
պետական բարձրաստիճան այրերին` սկսյալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից, ով եղել է Թուրքիայի
Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը:
Հոկտեմբերի 25-ին Էրոլ Սարաֆյանը պատրաստվում է կազմակերպել իր 9-րդ ցուցահանդեսը, որը կայանալու է Գումգափուի Սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցում: Ինչպես հայտնում է, թուրքական «Հաբերիփ» կայքը, ցուցադրվելիք 40 կտավների շարքում լինելու են Աթաթուրքի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի (նախագահ), Ահմեթ Դավութօղլուի (վարչապետ), Աբդուլլահ Գյուլի (նախկին նախագահ) և պաշտոնատար այլ անձնանց դիմանկարները: Ցուցահանդեսի բացմանը հրավիրված է մասնակցելու նաև Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Էրոլ Սարաֆյանը ծնվել է ճարտարապետների ընտանքիում 1937-ին Ստամբուլում: Բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում: Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի համար արած դիմանկարի համար Վատիկանի կողմից պարգևատրվել է մեդալով: Սարաֆյանն էլ իր այդ կտավը նվիրել է Վատիկանի թանգարանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |