Իրավական11:34, 22 Հոկտեմբեր 2014
Նոր զարգացումներ Դինքի սպանության գործով դատավարությունում

Հրանտ Դինքի գործով ծառայողական անփութության մեջ մեղադրվող 9 պետական
ծառայողի նկատմամբ ավելի վաղ կայացված դատական հետապնդումը դադարեցնելու որոշումը
չեղյալ է համարվել: Թուրքական «Սաբահ»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի
արդարադատության նախարարությունը 9 պետական ծառայողի, որոնց շարքում է նաև Դինքի
սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության պետ Ջելալեթթին Ջերրահը, դատական
գործընթացի մեջ ներգրավելու թույլտվություն է տվել:
Ավելի վաղ Դինքի ընտանիքի բողոքի համաձայն հարցաքննության պահանջ էր ներկայացվել Ստամբուլի նահանգապետի տեղակալ Էրգյուն Գյունգյորի, այն ժամանակվա անվտանգության վարչության պետ Ջելալեթթին Ջերրահի, Ստամբուլի հետախուզության վարչության պետ Իլհան Գյուլերի և 6 ոստիկանի վերաբերյալ: Սակայն Ստամբուլի նահանգապետարանի միջամտությամբ գլխավոր դատախազությունը վերոնշյալ անձանց նկատմամբ դատական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչից հետո Դինքի ընտանիքը նույն պահանջով դիմել է Ստամբուլի 8-րդ ծանր հանցագործությունների դատարան: Դատարանը պետական ծառայողների վերաբերյալ ընդունած դատական հետապնդում չիրականացնելու որոշումը չեղյալ է համարել:
Այս անգամ էլ Ստամբուլի
նահանգապետարանը հակառակ պահանջով դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն:
Նախարարությունը հետ է ուղարկել գլխավոր դատախազության որոշումը, այսպիսով՝ բացելով
9 պաշտոնյայի գործին ներգրավվելու ճանապարհը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |