Հասարակական08:03, 21 Հոկտեմբեր 2014
ԺԴԿ-ի հռչակագրով Անկարայից պահանջվում է ընդունել հայերի ցեղասպանության պատասխանատվությունը

Թուրքիայում հրապարակվել է «Ժողովուրդների դեմոկրատական
կոնգրեսի» (ԺԴԿ) կողմից կազմակերպված «Ժողովրդավարության
և խաղաղության» 2. համաժողովի հռչակագիրը:
Հրապարակված հռչակագրում երկրի իշխանություններին որոշ պահանջներ են ներկայացվել,
որոնց թվում է նաև 1915թ.-ի հայերի և ասորիների ցեղասպանության հարցում պետության
պատասխանատվությունն ընդունելը:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ հռչակագիրում նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղաղությանը սպառնացող, վտանգ պարունակող արտահայտություններ է անում:
Համաժողովում ընդունված հռչակագրում քննադատության է ենթարկվում Ռոժավայում (Սիրիայի հյուսիսային շրջաններըև քրդական հացրի կարգավորման հարցում Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը՝
միևնույն ժամանակ, պահանջելով քրդերի առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ բանտարկված
Աբդուլլահ Օջալանին հռչակել որպես գլխավոր բանագնաց:
Կոնգրեսը իշխանություններից պահանջել է հրաժարվել Սիրիայում վարչակազմը
փոխելու նպատակ հետապնդող «անվտանգության
գոտի» ստեղծելու փնտրտուքներից և
բարելավել Օջալանի նյութական պայմանները, որոնք թույլ կտան շարունակել
աշխատանքները որպես գլխավոր բանագնաց: Կարևոր պահանջներից է նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |