• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:29, 20 Հոկտեմբեր 2014

Սուրեն Սերայտարյան. «Մենք այլևս նպատակը միջոցի հետ չպիտի շփոթենք»

Սուրեն Սերայտարյան. «Մենք այլևս նպատակը միջոցի հետ չպիտի շփոթենք»

Արևմտահայերի ազգային համագումար (ԱԱՀ) միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանի ելույթ է ունեցել Երևանում կայացած ԱԱՀ 4-րդ համագումարին ընդառաջ համաժողովին, որին մասնակցել են պատգամավորներ և այլ պետական բարձրաստիճան այրեր: Սերայտարյանը ներկաներին հիշեցրել է, որ  նախորդ ժողովին իրենք քննարկել են Հայոց ցեղասպանության հետևանքով արևմտահայերի կրած բարոյական, մարդկային, նյութական, տարածքային վնասների հատուցման ու պահանջատիրության հետ կապված գործունեության ռազմավարական և մարտավարական խնդիրները:

Ժողովում նկատի առնվեցին համաշխարհային և տարածաշրջանային վերջին զարգացումները և ողջ հայությանը սպառնացող մարտահրավերները, միևնույն ժամանակ՝ հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման գործողությունները, համշենահայության, դերսիմահայության, ծպտյալ հայերի և մահմեդականություն ընդունած հայերի էթնիկ գիտակցության զարթոնքի ընթացքը: Արդյունքում որոշվել է մինչև 2015թ. ապրիլ ամիսը հրավիրել արևմտահայերի 4-րդ համագումար:

Սերայտարյանն իր ելույթում մանսավորապես ասել է. «Ինչպես գիտեք, Արևմտահայերի ազգային առաջին և երկրորդ համագումարները տեղի են ունեցել  1917 և 1919թթ. Երևանում՝ նպատակ ունենալով լուծել արևմտահայ գաղթականների խնդիրները և կազմակերպել նրանց վերադարձը Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մնացած տարածքներ, որտեղից տեղահանվել էին ցեղասպանության ժամանակ: Եվ ահա 2011թ. դեկտեմբերին  Սևր քաղաքում տեղի ունեցավ արևմտահայերի ազգային 3-րդ համագումարը, որը ստեղծեց Արևմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպությունը, այսինքն՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների լիազոր  ներկայացուցչական մարմինը:

Ի՞նչ արժեք ունեն տասնյակ պետությունների կողմից ընդունած ցեղասպանության ճանաչման օրինագծերը, եթե այդ պետությունները անտարբեր են 7 մլն արևմտահայերի իրավունքների՝ արդեն 100 տարի շարունակվող ամոթալի, անընդունելի ոտնահարման հանդեպ: Մենք այլևս նպատակը միջոցի հետ չպիտի շփոթենք»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}