Հասարակական11:58, 20 Հոկտեմբեր 2014
ԱԱՀ-ի նախագահ Սուրեն Սերայտարյանի ելույթը երևանյան համաժողովում (լուսանկարներ)

Արևմտահայերի ազգային համագումար (ԱԱՀ) միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանը ելույթ ունենալով Երևանում կայացած համաժողովին, անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի: Նա նշել է, որ արևմտահայերն այսուհետև ստիպված են գիտակցել, որ ունեն իրավական առումով անքննարկելի, անշրջելի, անժամանցելի իրավունքներ, և դրանց հետ Թուրքիան և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրա դաշնակից պետությունները պիտի հաշվի նստեն: Ըստ նրա արևմտահայության իրավուքնների հետ պիտի հաշվի նստեն նաև պատերազմում հաղթած պետությունները, որոնք ճակատագրական պահին մոռացան և անտեսեցին հանուն հաղթանակի հայության արած մեծ զոհողությունները:
«Մեր իրավունքները իրավական առումով հստակ են և անշրջանցելի: Մեր իրավունքները անժամանցելի են, անկորչելի են, այսինքն՝ ուժի մեջ են այնքան ժամանակ, որքան կա պահանջող կողմ, այնքան ժամանակ, որքան կա հայցվոր կողմ: Իսկ այդ կողմը կա: Այդ կողմը արևմտահայությունն է, մենք ենք՝ աշխարհացրիվ, բայց ավելի ուժեղ, քան 19-20-րդ դարերում: Մնում է միայն համախմբվենք, մնում է, որ Թուրքիային և ամբողջ աշխարհին ներկայացնենք մեր իրատեսական, պատասխանատու իրավունքի տեսակետից հիմնավոր պահանջները: Հենց այս նպատակով է, որ ստեղծեցինք այս կազմակերպությունը, որպեսզի արևմտահայկական կազմակերպությունները, կուսակցություններն ու հաստատություններն ունենան հարթակ, որտեղ կկարողանան մեկտեղել իրենց պահանջները մեկ ձայնով, մեկ ընդհանուր և ամբողջական կամքով:
Գալիք արևմտահայերի 4-րդ համագումարի ժամանակ պետք է քվեարկվի ԱԱՀ իրավաքաղաքական պահանջագիրը Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար: 4-րդ համագումարը նաև կոչ պետք է ուղղի թուրքաբնակ բոլոր ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը և համաշխարհային հանրությանը, որպեսզի նրանք աշխատեն արևմտահայերի ոտնահարված իրավունքները վերականգնման ուղղությամբ:
Այսօրվա մեր մեր համաժողովը հույս է ներշնչում, որ պիտի կարողանանք մեր ճակատից մաքրել պատմության այդ մեծ ամոթը՝ հայրենազրկման ամոթը»:
Իր ելույթը Սուրեն Սերայտարյանն ավարտել է կոչով: Նա Արևմտահայերի 3-րդ համագումարի և ԱԱՀ միջազգային հասարակական կազմակերպության անունից կոչ է արելմ բոլորին, բոլոր արևմտահայերին, Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգներին համախմբվել, օգտվել այս պատմական առիթից, մասնակցել արևմտահայերի 4-րդ համագումարին:
«Կոչ եմ հղում հատկապես սփյուռքյան երեք ավանդական կուսակցություններին և նրանց քույր կազմակերպություններին ու անդամներին՝ մասնակցեք Արևմտահայերի 4-րդ համագումարին, այն ձեր բոլորի համագումարն է, օգտվեք ամբողջ աշխարհի հետ մեկ ձայնով խոսելու այս պատմական և աննախադեպ առիթից:
Սա է պատմական պահի պահանջը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |