Տարածաշրջան07:35, 15 Հոկտեմբեր 2014
Անկարայի քաղաքապետ. «Քրդական կենցաղով ապրող աթեիստ հայեր կան»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիայի արևելքում քրդական
կենցաղով ապրող սակայն արմատներով հայ աթեիստներ կան:
Թուրքական «Ջումհյուրեթ» թերթը, քաղաքապետի գրառումները սկանդալային համարելով, տեղեկացնում է, որ Գյոքչեքն իր էջում տեղադրել է նաև մի տեսանյութ, որը շրջանառության մեջ էր մտել
քրդական հարցի լուծման գործընթացից առաջ՝ օգտագործվելով հիմնականում քարոզչական նպատակներով:
Տվյալ տեսանյութում մի քանի մարդիկ, ըստ պնդումների «Քրդական բանվորական կուսակցության»
(ՔԲԿ-PKK) անդամներ, ծաղրում են նամազը:
Գյոքչեքը հետյևալ գրառումներն է կատարել.
«Արևելքում ազգի գոյության
և միասնականության պահպանության համար իրենց կյանքը վտանգող, Իսլամի համար աշխատող
մեր քուրդ եղբայրներին ողջունում եմ:
Սակայն արևելքում քրդական
կենցաղով ապրող, բայց իրականում արմատներով հայ աթեիստներ կան (սա չի վերաբերում հայրենիքին կապված մեր հայ եղբայրներին)»:
Հայերի մասին գրառումից հետո Գյոքչեքը տեղադրել է վերոհիշյալ տեսանյութը՝ գրելով, որ նրանց նման ՔԲԿ-ականները ոչ խաղաղության գործընթաց են ուզում, ոչ էլ
ցանկանում են, որ պատերազմը ավարտվի և նրանց անվանել է իսլամի թշնամիներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

«Մենք կողմերին կոչ ենք անում լիակատար պահպանել հրադադարն առաջիկա ճգնաժամային ժամանակահատվածում»։

Թուրքիայի նախագահականը հանդես է եկել հերքող տեղեկատվությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:
Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |