Տարածաշրջան11:30, 14 Հոկտեմբեր 2014
«Իսլամական պետության» ահաբեկիչները հատել են Թուրքիայի սահմանը

Սիրիայի հյուսիսային Քոբանի քաղաքն ավելի քան 3
շաբաթ պաշարած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինները ներթափանցել
են նաև հարևան Թուրքիա: Այդ մասին տեղեկություն է հայտնում թուրքական «Ջումհուրիյեթ»
պարբերականի էլ-կայքը:
Նշվում է, որ «ԻՊ»-ի երկու ահաբեկիչ երկաթգծերի տարածքով հատել են Թուրքիայի սահմանը և փորձել իրենց հետ վերցնել ականապատ տարածքից Քոբանի անցնել ցանկացող մի քաղաքացիական անձի: Ահաբեկիչները ձախողվել են, քանի որ քաղաքացիական հագուստով անձը չի անցել նրանց կողմը: Այդ ընթացքում քրդական ինքնապաշտպանակն ուժերը օդային հարված են հասցրել «ԻՊ»-ականներին, ինչի հետևանքով վերջիններս քաշվել են ելման դիրքեր:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Քոբանիում շարունակվում են կատաղի մարտերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |