• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 16:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:23, 11 Հոկտեմբեր 2014

Քուրդ առաջնորդը Քոբանիում տեղի ունեցողը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Քուրդ առաջնորդը Քոբանիում տեղի ունեցողը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

«Քուրդիստանի հասարակությունների միության» գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը սիրիական Քոբանի քաղաքում տեղի ունեցող  դեպքերը ցեղասպանություն է որակել և համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը:

Բայըքը նշել է, որ Քոբանիում տեղի ունեցողը ցեղասպանություն է, որը իրականացվում է  քրդերին կոտորելով և տեղահանելով: Նա ընդգծել է, որ նույն բանը 1915 թվականին օսմանյան պետությունը հայերի նկատմամբ է իրականացրել, իսկ այսօր թուրքական պետության աջակցությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն  (ԻՊ) է անում: Նա Թուրքիային մեղադրել է Քոբանիում քուրդ ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումների   հարցում ԻՊ-ի հետ համագործակցելու մեջ: Բայըքի կարծիքով  թիրախը ոչ միայն Քոբանին է, այլ ամբողջ Ռոժավան (Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները):

«Բռնաճնշումների միջոցով ցեղասպանություն իրականացնելը դարձել է թուրքական կառավարման ոճը»,-ասել է Բայըքը, նշելով, որ թուրքական պատմությունը ժողովուրդներին իրենց երկրներից զրկող ֆիզիական և մշակութային ցեղասպանությունների պատմություն է: Ըստ նրա՝ 1990-ականներին քրդերի դեմ նման քաղաքականություն է իրականացվել և թուրքական պետությունը չի հրաժարվել Հյս. Քուրդիստանում (Թուրքիայի արևելյան շրջաններ) բռնաճնշումներով ցեղասպանության ռազմավարությունից և ծրագրերից:

Բայըքի խոսքերով թուրքական պետություն այժմ իր ցեղասպան քաղաքականությունը  ԻՊ-ի միջոցով Ռաժովայում է փորձում իրականացնել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
15:49, 22 օգոս
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}