Տարածաշրջան12:08, 08 Հոկտեմբեր 2014
Քրդերն այրում են թուրքական դրոշներն ու ավերում Աթաթուրքի արձանները

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը (ԳՇ) «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների
կողմից քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա հարձակման դեմ երկրում տեղի ունեցած բողոքի
ցույցերի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Թուրքական «Սամանյոլու հաբեր» լրատվական կայքի
հաղորդմամբ՝ գլխավոր շտաբի «Ներերկրային կարևոր իրադարձություններ» վերնագրով հայտարարության
մեջ հաղորդվում է, որ Իզմիրի Քոնաք գավառի Քադիֆեքալե զինվորական գերեզմանոցի
թուրքական դրոշը 150-200 հոգանոց խմբի կողմից իջեցվել է և այրվել: ԳՇ-ի բնորոշմամբ
վերջինները եղել են Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) կողմնակիցներ:
Բայազետում գտնվող նախակրթարաններից մեկի բակում
գտնվող Աթաթուրքի կիսանդրին էլ 400-500 հոգանոց ցուցարարների կողմից իջեցվել է,
իսկ թուրքական դրոշը՝ այրվել: Ըստ աղբյուրի կիսանդրին ու նոր դրոշը պահպանության
տակ են առնվել: Վանի Բաշքալի գավառի կենտրոնում գտնվող Աթաթուրքի արձանը նույնպես
100-150 հոգնոց խմբի կողմից ավերվել է: ԶՈՒ գլխավոր շտաբի բնորոշմամբ խմբի անդամները
կրկին եղել են ՔԲԿ-ի կողմնակիցներ:
Հաղորդվում է նաև մի շարք վայրերում կրթական
հաստատությունների ապակիները կոտրելու և շենքերին վնաս հասցնելու մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |