Հասարակական09:00, 07 Հոկտեմբեր 2014
Cumhuriyet.Ամասիայում ապրող վերջին հայը

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը ներկայացրել է Թուրքիայի Ամասիա քաղաքում
ապրող վերջին հայի կյանքը, կենցաղն ու խնդիրները:Ստորև ներկայացնում ենք
հրապարակումից մի հատված.
«Ամասիայում ապրող վերջին հայը Ռաֆայել Ալթունյանը կամ անձնագրով`Ֆարուք Ալթունը
Ամասիայում ապրող վերջին հայն է: Գրեթե ոչ ոք իր իրական ինքության մասին տեղյակ չէ,
որովհետև նա ինքնությունը թաքցնելով է ապրում: Ճնշումից ու օտարացումից խուսափելու
համար անունը փոխել է և փորձում `է «բոլորի նման» ապրել: Տունը, ուր անցել է
վերջինիս մանկությունը քաղաքապետորանը խլել է իրենից, իսկ պապի և հոր գերեզմանների
տեղում հիմա կրոնական վարժարան է: Նա պատմում է, որ հայ լինելու պատճառով
դպրոցում ճնշումների է ենթարկվել իսկ
բանակում ամենաշատ ծեծը ինքն է կերել:
«Ծնվածս օրվանից այստեղ եմ
ապրում և այս հողում եմ ցանկանում թաղվել: Մարդը չի կարող մերժել իր ինքնությունը,
ես հայ եմ, քրիստոնյա եմ: Միշտ ճնշվել եմ , իրավունքներս ոտնահարվել են երբեմն,
երբ ինձ արմատներիս մասին են հարցնում, խուսափում եմ պատասխանել: Շրջապատումս
շատերը ինձ ներգաղթյալ են ասում , իրականում ներգաղթյալները ինձ այդպես կոչողներն
են: Այս հասարակության հանդեպ իմ ցուցաբերած հարգանքն ու հանդուրժողականությունը
իմ նկատմամբ չի ցուցաբերվում: Ցանկանում եմ ապրել մի մթնոլորտում, որտեղ ազատորեն
կխոսեմ ինքնությանս մասին»,-պատմում է Ռաֆայել Ալթունյանը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |