Տարածաշրջան07:55, 30 Սեպտեմբեր 2014
«ԻՊ»-ի ահաբեկիչները պաշարել են Թուրքիայի տարածք համարվող Շահ Սուլեյմանի դամբարանի վայրը

Սիրիայի տարածքում գտնվող, բայց Թուրքիայի
Հանրապետությանը պատկանող Շահ Սուլեյմանի դամբարանի վայրը պաշարվել է «Իսլամական
պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից: Սովորաբար այդ դամբարանի
պաշտպանությունն իրականցնում է թուրքական բանակի 36 զինվորից կազմված պահակազորը: Թուրքական
«Յենի Շաֆաք» թերթին հաջողվել է տեղի արաբական ցեղերից տեղեկություն ստանալ այն
մասին, որ դամբարանի տարածքը պաշարած իսլամիստ ահաբեկիչներն ավելի քան 1000 հոգի
են:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ «ԻՊ-ն ամենաշատը Թուրքիայի համար է սպառնալիք: Նա ընդգծել է, որ Անկարան հստակորեն դեմ է «ԻՊ»-ի և առհասարակ նմանատիպ ահաբեկչական խմբավորումների գործունեությանը: Միևնույն ժամանակ Դավութօղլուն նպատակահարմար չի համարել Սիրիայի իշխանությունների հետ համագործակցությունը «ԻՊ»-ի դեմ պայքարում, քանի որ ըստ նրա` դա ավելի կուժեղացնի «ԻՊ»-ի դիրքերը. սունի մահմեդականներն իրենց օտարված կզգան ու կհամալրեն «ԻՊ»-ականների շարքերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |