Տարածաշրջան10:40, 27 Սեպտեմբեր 2014
Քննադատել է Թուրքիային որ փակ է պահում սահմանը և չի թողնում քրդերը օգնության հասնեն սիրիացի քրդերին

«Ժողովուրդների դեմոկրատական
կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը քննադատել է Անկարային Սիրիայի
քրդաբնակ Քոբանի qքաղաքի ողբերգական դեպքերը չդատապարտելու համար: «Իսլամական
պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները, գրավելով Սիրիայի հյուսիսի
քրդական գյուղերը, պաշարել են Քոբանի քաղաքը և շարունակում ավերածությունները:
Դեմիրթաշը, մասնակցելով Վաշինգտոնում կազմակերպված «Քրդական նոր իրականություն, ռիսկեր, սպասելիքներ և շանսեր» խորագրով կոնֆերանսին, ահազանգել է այն վտանգի մասին, որ սպառնում է Քոբանի քաղաքի բնակչությանը: ԻՊ-ական ահաբեկիչները 1 կիլոմետրի չափ արդեն մոտեցել են քաղաքին: Իսկ քաղաքը Թուրքիայից գտնվում է ընդամենը 500 մ հեռավորություն վրա: Քուրդ զինյալները թեև որքան հնարավոր է դիմադրության մարտեր են մղում, բայց եթե ահաբեկիչները գրավեն քաղաքը, կկոտորեն տեղի բնակչությանը:
Դեմիրթաշը նաև նշել է, որ Թուրքիայի քրդերը ցանկանում են օգնության հասնել Քոբանիի
իրենց ազգակիցներին, բայց Թուրքիան սահմանը չի բացում, իսկ Քոբանի հասնելու այլ
ճանապարհներ չկան, քաղաքը մյուս 3 կողմից պաշարված է «ԻՊ»-ի գրոհայիններով: Քուրդ
քաղաքական գործիչը վստահեցրել է, որ եթե անգամ Քոբանին ընկնի, և ահաբեկիչները
շարժվեն դեպի Հաթայ ու Ադանա, ապա «ԻՊ»-ի դեմ դարձյալ քրդերն են մարտնչելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |