Հասարակական07:13, 26 Սեպտեմբեր 2014
Թուրքիայի հայկական համայնքին վերադարձվել է 42.000 քմ տարածք Ստամբուլում

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում
էր կայացրել Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանից նախկինում հայապատկան 42.000 քմ
տարածքը վերադարձնել հայկական «Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամ»-ին: Այդ տարածքի
մեջ մտնում են նաև Զեյթինբուրնուի մարզահամալիրը, ֆուտբոլային մարզադաշտը, վիթխարի
ավտոպարկը:
Զեյթինբուրնուի քաղաքապետարանն ընդդիմացել էր Հիմնադրամների խորհրդի ընդունած որոշմանը` ճանաչելով այն ապօրինի: Հայցով դիմել է դատարան: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը, դատարանը չի բավարարել քաղաքապետարանի հայցը` որոշում կայացնելով հայկական հիմնադրամի օգտին:
«Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամ»-ի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նշել է, որ վերադարձված տարածքը գնահատվում է մոտավորապես 338 մլն լիրա (շուրջ 180 մլն դոլար): Ըստ Շիրինօղլուի` վերադարձված տարածքում հնարավոր է կառուցվի բիզնես-կենտրոն, առևտրի կենտրոն կամ հյուրանոց: Հարցը դեռ քննարկման կդրվի հիմնադրամի գործադիր խորհրդի նիստում: Բայց այնուամենայնիվ, ինչ էլ որ կառուցվի, ստացված շահույթը ծառայեցվելու է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի և հայկական համայնքի կարիքներին:
Զեյթինբուրնուի նշյալ տարածքը հայկական համայնքից խլվել էր դեռևս 1964 թվականին: Այն ժամանակ հայկական համայնքը դիմել էր դատարան, բայց հաջողության չէին հասել: Զեյթունբուրնուի քաղաքապետարանը դատարանի միջոցով կարողանում է 1987-ին իր հաշվեկշռի մեջ գրանցել Թուրքիայի Հիմնադրամների խորհրդի ենթակայության տակ անցած հայկական տարածքը: Եվ վերջապես այժմ այն արդեն վերադարձվել է իր իսկական տերերին:
Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է դեկրետ, համաձայն որի նախկին տերերին պետք է վերադարձվեն 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը` հիվանդանոցներ, մանկատներ, դպրոցներ և այլ տեսակի անշարժ գույք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |