Տարածաշրջան11:30, 26 Սեպտեմբեր 2014
Ահաբեկչական կազմակերպություններին աջակցող Թուրքիայի քաղաքացին ԱՄՆ-ի սև ցուցակում է

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին ընդունել է «Արտասահմանյան գրոհայիններ» դեմ բանաձևը, ինչից հետո էլ պաշտոնական Վաշինգթոնը որոշել է ընդլայնել ջիհադական կազմակերպությունների դեմ պատժամիջոցները: ԱՄՆ-ը կազմել է մեկ կազմակերպության և 11 անձի անվանումներից բաղկացած ցուցակ, որոնք ֆինանսական կամ այլ բնույթի օգնություն են ցույց տալիս «Իսլամական Պետություն», «Ալ Քաիդա», «Ալ Նուսրայի ճակատ» և այլ ծայրահեղական կազմակերպություններին:
Պատժիչ ցուցակի մեջ է ընդգրկվել Թուրքիայի մեկ քաղաքացի, ևս 3-ը իրենց գործունեությամբ տարբեր կերպ կապված են Թուրքիայի հետ:
Թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ ամերիկյան համապատասխան կառույցի տարածած հայտարարության համաձայն՝ վերոնշյալ ցուցակի մեջ ընդգրկված Թուրքիայի քաղաքացին ծնունդով Մալաթիայից 25 ամյա թուրք երիտասարդ Ֆաթիհ Հասարն է: Հասարը մեղադրվում է Աֆղանստանի, Պակիստանի ծայրահեղականներին գումար ուղարկելու ու «Ալ Քաիդայի անդամներին ուղարկված 100 հազարավոր դոլարների փոխանցումները կազմակերպելու մեջ: Վերջինս մեղադրվում է նաև «Ալ Քաիդայի» սիրիական թևը հադիսացող «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանն ուղարկված գումարների տրանսֆերտները կազմակերպելու մեջ:
Ցուցակում տեղ գտած 3 հոգի ևս մեղադրվում են Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա ջիհադականների հոսք կազմակերպելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |