Հասարակական06:55, 17 Սեպտեմբեր 2014
Թուրքիայում վաճառվող հողատարածքը հայտարարության մեջ նշված է որպես հին հայկական բնակավայր

Թուրքիայում գործող անշարժ գույքի խորհրդատվական ընկերությունը
համացանցում հայտարարություն է տեղադրել մի հողատարածքի վաճառքի մասին, որը
ներկայացվում է իբրև 700 տարվա հայկական գյուղի տարածք: Կազմակերպության
պատասխանատուները նմանօրինակ հայտարարության տեղադրումը բացատրել են հետևյալ
պատճառաբանությամբ.
«Եթե նշեինք, որ այգի է վաճառվում, ոչ ոք այսչափ չէր հետաքրքրվի»,- տեղեկացնում է
թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Կազմակերպությունը վաճառքի հանած երկու հողատարածքներն ինտերնետում տեղադրել է հետևյալ ծանուցմամբ` «700 տարվա հին հայկական բնակավայր» և «700 տարվա հին հայկական գյուղ»: Դրանք գտնվում են Բուրսա նահանգի Գյուվենլի գյուղում, առաջինը զբաղեցնում է 8.416քմ, երկրորդը` 1.989 քմ տարածք: Առաջինի համար սահմանված գինը 90.000 լիրա է (54 հզ դոլար), երկրոդի համար` 105.000 լիրա (63 հզ դոլար):
«Միլլիյեթ»-ի թղթակցին պարզաբանում տված ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հայտարարությունների մեջ տեղ գտած «հին հայկական գյուղ» և «հին հայկական բնակավայր» ձևակերպումները բազմաթիվ հեռախոսազանգերի պատճառ են դարձել: Մինչև անգամ Բելգիայից հետաքրքրվողներ են եղել: Նա նաև նշել է, որ իրենք օգտագործել են «հին հայկական բնակավայր» արտահայտությունը, որպեսզի հնագիտական հետաքրքրություններ ևս արթնացնան պոտենցիալ գնորդների մեջ, քանի որ տարածքում կարող են պեղման աշխատանքներ իրականացնել:
Գյուվենլի գյուղը նախկինում կոչվել է Քարսաք: Մինչև Առաջին համխարհային պատերազմն այդ գյուղում ապրել են ավելի քան 5 հազար հայեր: Հայոց ցեղասպանության տարիներին գյուղը հայաթափվել է, բնակիչները հիմնականում գաղթել են Բուլղարիա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |