Հասարակական08:12, 16 Սեպտեմբեր 2014
Վանում քայլերթ է կազմակերպվել մայրենի լեզվով կրթություն ստանալու պահանջով

Վանի
Էրջիշ շրջանում քրդական «Ժողովրդավարական շրջաններ» (ԺՇԿ-DBP) ու «Ժողովուրդների դեմոկրատական»
(ԺԴԿ-HDP) կուսակցությունների շրջանային
կառույցները և տեղի ՀԿ-ները մայրենի լեզվով կրթություն
ստանալու համար քայլերթ են կազմակերպել: Ակցիան ավարտվել
է Էրջիշի կրթության վարչության շենքի դիմաց, որտեղ էլ ներկաների անունից հայտարարությամբ
է հանդես եկել «Քրդական միություն» (Kurdi-Der) կազմակերպության նախագահ Ջևդեթ Զիլանլըն: Նա քննադատել է պետությանը քրդերենով դասավանդման
արտոնություն չտալու համար և հայտնել, որ չեն հրաժարվի մայրենի լեզվի իրավունքներից:
Զիլանլըն հայտարարել է, որ շարունակելու են բոյկոտել դասընթացները դպրոցներում, մինչև մայրենի լեզվով դասվանդելու
թույլտվություն ստանալը: «Մեր երեխաներին դպրոց չենք ուղարկում: Լազ, չերքեզ, հայ, վրացի և բոլոր ազգերին կոչ ենք
անում մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը պաշտպանել: Յուրաքանչյուր ազգի
իրավունքն է իր մայրենի լեզվով կրթություն ստանալ: Մեր կոչն ուղված է բոլորին»,- Զիլանլընի
խոսքերը մեջբերել է թուրքական «Haberuni» լրատվական կայքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |