• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 11:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական09:02, 12 Սեպտեմբեր 2014

Agos. Թուրքական դասագրքերում հայերին շարունակում են ներկայացնել որպես «դավաճաններ»

Agos. Թուրքական դասագրքերում  հայերին շարունակում են ներկայացնել որպես «դավաճաններ»

Թուրքիայում սեպտեմբերի 15-ից մեկնարկում է 2014/15 ուստարին: Ուստարում նախակրթական և  միջնակարգ դպրոցների համար նախատեսվող դասագրքերը հրապարակվել են Թուրքիայի Կրթության նախարարության կայքում: «Ագոս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ այս ուստարվա ընթացքում ևս աշակերտներն իրենց երկրի պատմությունը սովորելու են պաշտոնական թեզերի հիման վրա, որոնք փոփոխության չեն ենթարկվել:

Ինչպես նախորդ տարիներին, այս ուստարի ևս դասագրքերում հայերը ներկայացվում են որպես «դավաճան»: Պաշտպանվում է տեսակետը, որ ոչ թե թուրքերն են հայերին սպանել, այլ հակառակը:

Դասագրքերում  շեշադրում է կատարվում 19-րդ դարից սկսված  ռուսների և անգլիացների կողմից անկախության խոստումների վրա, որոնցով նրանք հրահրել են հայերին Օսմանյան պետության դեմ, իսկ 1-ին Համաշխարհայինի ժամանակ հայերի բռնի տեղահանությունը «գաղթ» բառով է բնորոշվում:

Հայերին «գաղթեցնելու» հիմնական պատճառն էլ եղել է տեղի թուրք բնակչության կոտորածը: «Օսմանյան պետությունը հայերի և ռուսների համագործակցությունը կանխելու և կոտորածները դադարեցնելու համար հայկական ահաբեկչական կազմակերպությունները՝ Հնչակյան և Դաշնակցություն ընկերակցությունները փակեց: Բացի այդ ապահովեց պատերազմական գոտում բնակվող հայերի ժամանակավոր գաղթը Սիրիա»,-գրված է դասագրքում:

Դասագրքերում հայերը և մյուս քրիստոնյաները ներկայացվում են որպես դաշնակից պետությունների ձեռքում գործիք՝ ուղղված Օսմանյան կայսրության կործանմանը: Անգամ համարվում է, որ  Օսմանյան կայսրությունում հայերի կողմից  ուսուցման ժամանակակից մեթոդաբանությամբ առաջին դպրոցների բացումը ավելի շատ միտված է եղել պետությանը վնասելուն, քան օգուտ տալուն:

Այս ուստարում «հայերի դեմ պայքարի» մասին տեղեկությունները  աշակերտներին  կներկայացվեն  8-րդ դասարանի համար նախատեսված «Թուրքիայի Հանրապետության հեղափոխության պատմությունը և քեմալականությունը» դասագրքում: Դասագրքի «Արևելյան ճակատ» բաժնում հայերը ներկայացվում են որպես «դավաճաններ», որոնք Օսմանյան կայսրությունում հարյուրամյակներ շարունակ ապրել են խաղաղության և բարօրության մեջ:

Իսկ ահա 10-րդ դասարանի պատմության դասագրքում նշվում է, որ ապրիլի 24-ը ոչ թե հայ մտավորականների, այլ առաջնորդների ձերբակալման օրն է և այդ օր Ստամբուլում  հայկական կոմիտեները ղեկավարող 2345 մարդ էր ձերբակալվել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում
12:40, 07 մայ
Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝  «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները
12:06, 29 ապր
Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Թուրքիայում ինտերնետը դանդաղել է կիբերհարձակման պատճառով
Թուրքիայում ինտերնետը դանդաղել է կիբերհարձակման պատճառով

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։

Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել
Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}