Հասարակական13:52, 01 Սեպտեմբեր 2014
Երևանում նամազ անել ցանկացող թուրքերը պաշտոնապես դիմել են Թեհրանում և Թբիլիսիում Հայաստանի դեսպանատներին

Իգդիրում գործող այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միավորում (ASIMDER) կազմակերպությունը Երևանում գտնվող Կապույտ մզկիթում նամազ անելու համար մուտքի արտոնագիր և անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով պաշտոնապես դիմել է Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին:
Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ գրավոր դիմումը փոստով և ֆաքսով ուղարկվել է համապատասխան դեսպանատներին:
Գյուլբեյը նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, մուտքի արտոնագրի և անվտանգության երաշխիքի համար ներկայացրած իրենց պաշտոնական դիմումին ընթացք չտալով, խորհուրդ է տվել դիմել Թեհրանում և Թբիլիսիում Հայաստանի դեսպանատներին: Հայտնում է թուրքական «Haber3» կայքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իգդիրի Հ/Կ-ները, ի պատասխան Աղթամարի սբ. Խաչ եկեղեցում մատուցվող ամենամյա պատարագին , ցանկություն են հայտնել Երևանում գտնվող կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անել: Նրանք դիմել էին արտգործնախարարություն` թույլտվություն ստանալու, ինչպես նաև պահանջելով, որ վերջինս նախաձեռնությունը իրականացնելու համար Հայաստանից անվտանագության երաշխիք ստանա:
Նախաձեռնության կազմակերպիչը այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միավորում (ASIMDER) կազմակերպությունն է:
Ի դեպ իր խոսքում Գյուլբեյը պնդել է թե իբր «Երևանը իրենց պատմական հայրենիքն է, որտեղից իրենց նախնիները բռնի տեղահանվել են»: Նրանք ցանկանում են նախաձեռնությունը իրականցնել սույն թվականի սեպտեմբերի 5-ին:
Նշենք, որ Իգդիրում գործող «ASIMDER) կազմակերպությունը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորումը ստացվում է Ադրբեջանից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |