Հասարակական15:46, 29 Օգոստոս 2014
Հայկական ֆիլմի պատճառով «Թուրքական ավիաուղիները» հրաժարվել է հովանավորել կինոփառատոնը

Կոսովոյի Փրիզրեն քաղաքում օգոստոսի 24-ին ավարտվել է «Դոկուֆեստ» փաստագրական ֆիլմերի 13-րդ փառատոնը: Թուրքական ավիաուղիները, որը պետք է լիներ փառատոնի հովանավորներից մեկը, փառատոնի մեկնարկից մեկ շաբաթ առաջ հրաժարվել էր հովանավորել այն:
«Ագոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ լուրեր են տարածվել, թե թուրքական ավիաուղիների համար հովանվորությունից հրաժարվելու պատճառ էր դարձել փառատոնի շրջանակներում «Հայաստանյան հեռանկարներ» բաժնում ներկայացված ֆիլմերից մեկը: Ընդհանուր թվով 8 հայկական ֆիլմերի մեջ են եղել
Նիգոլ Բեզջյանի «Կոշիկներս թողել եմ Ստամբուլում» ֆիլմը, որն անդրադառնում է
Հայոց ցեղասպանությանը, և Ղարաբաղի մասին պատմող Վարդան Հովհաննիսյանի «Պատերազմի և խաղաղության մեջ գտնվող մարդկանց պատմությունը» ֆիլմը:
«Ագոսի» թղթակից Լորա Սարին փորձել էր փառատոնի տնօրեններից մեկից` Էրոլ Բիլիբանիից ճշտել, թե հատկապես, որ ֆիլմի պատճառով է թուրքական ընկերությունը հրաժարվել հովանավոր լինելուց: Սակայն, ինչպես նշել է Էրոլ Բիլիբանին, թուրքական ավիաուղիների որոշումը պայմանավորված է եղել ոչ թե վերոնշյալ երկու ֆիլմերի ցուցադրությամբ, այլ «Հայի արցունքները» կոչվող ֆիլմով, որն իրականում հայտավորված չի եղել փառատոնի ծրագրում:
Ինչպես հայտնել է Բիլիբանին, այդ ֆիլմը ոչ միայն չի եղել փառատոնի ծրագրում, այլև իրականում դա ֆիլմ էլ չէ, այլ ինչ որ մեկի պատրաստած 5 րոպեանոց տեսանյութ, որը գտել են «Youtube» կայքում: Պարզ չէ նաև, թե ով է նմանատիպ սխալ տեղեկություն տվել թուրքական ընկերությանը: Բիլիբանիի կարծիքով այդ տեղեկության աղբյուրը արտգործնախարարությունն է եղել:
«Ագոսի» թղթակիցը պարզաբանում ստանալու համար դիմել է նաև թուրքական ավիաընկերությանը,
սակայն պատասխան չի ստացել:
Լորա Սարին հայտնում է նաև, որ արտգործնախարարության կուլիսներում խոսվում է այն մասին, թե այդ տեղեկատվությունը թուրքական ընկերությանն էր հասել Փրիզրենի թուրքական հյուպատոսության միջոցով, ինչպես
նաև բավականին նորմալ է համարվում, որ թուրքական ընկերությունը չի հովանավորել այդ փառատոնը, որն ամեն տարի մի քանի հայկական ֆիլմեր է ցուցադրում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |