Տարածաշրջան08:02, 14 Օգոստոս 2014
Թուրքիան պատրաստվում է ԱՄՆ-ից 320 մլն դոլարի հրթիռներ գնել

Թուրքիան պատրաստվում է ԱՄՆ-ից «AMRAAM» դասի հրթիռներ գնել: Ընդհանուր 320 մլն ամերիկյան դոլար արժողությամբ հրթիռները օգտագործվելու են F-16 և F-35 ռազմական
ինքնաթիռների վրա:
Ըստ «CNNTurk»-ի ` Թուրքիան, զինամթերքը գնելու համար հայտ է ներկայացրել ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգությանգործակալությանը (DSCA ): Գործակալությունը Թուրքիայի հայտը ներկայացրել է ԱՄՆ
կոնգրեսին:
Գործակալության կողմից արված հայտարարության մեջ ասվում է. «Թուրքիան
տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում ԱՄՆ-ի գործընկերն է:
Հզոր պաշտպանություն ապահովելու համար Թուրքիային օգնություն ցույց տալը ԱՄՆ-ի ազգային
շահերի տեսակետից կենսական կարևորություն ունի: Այս վաճառքը այդ նպատականերով է
իրականացվում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |