Հասարակական09:28, 07 Օգոստոս 2014
Թուրքիայում քննադատում են նաև Էրդողանի ռասիստական խոսքերը հանդուրժած հաղորդավարին

Թուրք անվանի լրագրող, վերլուծաբան Ահմեթ Հաքանը դատապարտել
է ոչ միայն Էրդողանի հակահայ ռասիստական արտահայտությունը, այլ նաև հաղորդավարի`
Օղուզ Հաքսևերի ցուցաբերած անտարբեր լռությունը: Թուրքական «Հյուրրիյեթ»
պարբերականի իր սյունակում Հաքանը Էրդողանի ռասիստական արտահայտությունը
հանդուրժած լրագրողին անվանել է «երկչոտ քծնանքից բացի այլ բանի անընդունակ միմոս»:
Հաքանը նախ հիշեցնում է NTV հեռուստաալիքի եթերից Էրդողանի արած արտահայտությունը. «Ինձ վրացի են անվանել: Ներեցեք, բայց ավելի վատ բան էլ են ասել, հայ են անվանել»:
Այնուհետև Հաքանը նշում է, որ վարչապետի կողմնակիցները հիմա զբաղված են այդ արտահայտության վատ հետևանքները շտկելով: Ու մի քանի տարբերակներով են դա փորձում անել:
- Չի ցանկացել այդպես ասել:
- Ցանկություն չի ունեցել ասելու, թե հայ լինելը վատ բան է:
- «Վատ բան» ասեոլով Էրդողանը նկատի է ունեցել «հայի վիժվածք» արտահայտությունը
- «Վատ» բառից ցանկացել է բխեցնել «վիժվածք» իմաստը, այլ ոչ թե հայ լինելու իմաստը:
Թե որքանով կհաջողվի Էրդողանի կողմնակիցներին շտկել իրավիճակը, դեռ պարզ չէ: Բայց
Հաքանն իր քննադատությանը թիրախ է դարձրել նաև հաղորդավարին, ով լուռ լսել է Էրդողանի
խայտառակ խոսքերը:
«Եթե այդ հեռուստահաղորդմանը Էրդողանի դիմաց նստած լիներ ոչ թե «երկչոտ միմոս»,- գրում է Հաքանը,- այլ լրագրության պատիվը բարձր պահող պատվախնդիր լրագրող, ապա նա իսկույն կմիջամտեր ու հարց կտար Էրդողանին:
- Ներեցեք, բայց վրացի լինելը վա՞տ բան է:
- Ներեցեք, իսկ հայ լինելը վրացի լինելուց ինչո՞ւ է ավելի վատ բան:
- Դուք ինչո՞ւ եք հույն կամ հայ բառն օգտագործելուց առաջ ներողություն խնդրում:
- Մենք ձեզ ի՞նչը ներենք, երբ դուք հույն կամ հայ բառն եք օգտագործում:
- Դուք տարիներ առաջ չէ՞իք ասել` «Ես վրացի եմ»:
- Ինչո՞ւ եք օրակարգ բերում վրացի, հայ, ալևի, քուրդ, զազա, հույն թեմաներով հարցերը:
- Վրացուն, հային, հույնին, ալևիին, զազային մի՞թե աստված չի ստեղծել:
Բայց արի ու տես, որ ... վարչապետի դիմաց իրական լրագրողի փոխարեն միմոս էր նստած, ով ոչ միայն նման հարցրեր չհնչեցրեց, այլ վախեցավ նույնիսկ մտքով անցկացնել դրանք»,- եզրափակում է Ահմեթ Հաքանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |