Տարածաշրջան09:45, 07 Օգոստոս 2014
Դեմիրթաշը կոչ է արել իր օգտին քվեարկել ոչ թե քուրդ լինելու, այլ իր գաղափարների համար

Թուրքիայի նախագահի
թեկնածու ազգությամբ քուրդ Սելահաթթին Դեմիրթաշը
«CNN Türk»-ի եթերում խոսել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված
վիրավորական արտահայտության մասին: «Վարչապետ Էրդողանը շարունակ իր ընտրողներին հարցնում
է նրանց ծագման կամ կրոնական պատկանելիության մասին:
Ի՞նչ կլինի եթե վրացի
լինես, կամ թուրք, քուրդ կամ հայ: Մի՞թե բավականչափ չենք տառապել: Մի՞թե ժամանակը չէ,
որ վերջ տանք տառապանքներին»,- Դեմիրթաշի խոսքերը մեջբերել է թուրքական «Հաբերաքթուել»
լրատվական կայքը:
Դեմիրթաշը, հիշեցնելով
իր ազգային պատկանելության մասին, նշել է, որ ուզում է իր օգտին քվեարկեն ոչ թե քուրդ
լինելու, այլ իր սկզբունքների և գաղափարների համար:
Նախագահի թեկնածուն
նշել է, որ ինքը ևս քրդական ծագման համար երբեմն ենթարկվել է խտրական վերաբերմունքի՝
պատմելով, որ ժամանակին իր հարևանները երեխաններին թույլ չեն տվել իր երեխաների հետ խաղալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |