Մշակութային09:34, 06 Օգոստոս 2014
T24. Գերմանիան պատրաստվում «Օսկար»-ի ներկայացնել Ֆաթիհ Աքընի «Հատում» ֆիլմը

Թուրքիան ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության օտարալեզու ֆիլմ անվանակարգում ներկայացնելու է այս տարվա Կաննի կինոփառատոնի հաղթող Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» ֆիլմը:
Թուրքական «T24» լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիան առաջինն է,
որ արդեն ֆիլմ է ներկայացրել հաջորդ
Օսկարի համար: Թուրքիայի ընտրությունը դրական գնահատականի արժանացել թուրք
կինեմատոգրաֆիստների կողմից:
Կայքը ներկայացրել է
օտարալեզու ֆիլմերի անվանակարգում թուրք ռեժիսորի հավանական մրցակիցներին:
Ուշագրավ է, որ մրցակիցների շարքում նշված է նաև թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ
Աքընի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմը: Ակնկալվում է, որ
Գերմանիան հենց այդ ֆիլմը կներկայացնի Օսկարին: Սակայն դրա համար կա մեկ պարտադիր
պայման. Օսկարի թեկնածու ֆիլմերը հենց
ներկայացնող երկրում պետք է մեծ էկրան բարձրանան ամենաուշը մինչև սեպտեմբերի վերջ: Իսկ ահա Աքինի «Հատում» ֆիլմի գերմանական պրիմերիան դեռևս
նշանակված է հոկտեմբերի 16-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |